Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հայոց ցեղասպանության մասին Կիպրոսի խորհրդարանի կողմից որոշում ընդունելուն
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Կիպրոսի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի միաձայն ընդունմանը:
Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ Կիպրոսի ղեկավարության կողմից ընդունված այդ որոշումը «որևէ արժեք չի ներկայացնում» Թուրքիայի համար.
«1915 թվականի դեպքերն առօրյա ու պարզունակ քաղաքական հաշիվների համար օգտագործողները ցայժմ որևէ արդյունքի չեն հասել և սրանից հետո էլ չեն հասնելու որևէ արդյունքի»: