Բաժիններ՝

Լիլիթ Կարապետյան. «Տղաս այլևս չի շփվում ոչ հոր՝ Դավիթ Թուջարյանի, ոչ էլ նրա դստեր ու ընտանիքի հետ»

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը երեկ լուսանկար էր հրապարակել, որտեղ հղի է և գրել՝ երջանկությունը սա է։ Երգչուհու ապրիլմեկյան կատակն առիթ հանդիսացավ, որպեսզի նրա հետ խոսենք երկրորդ անգամ մայրանալու ցանկության մասին։

«Չգիտեմ, թե ապագայում ինչ կլինի։ Ես որդուս ծննդյան ժամանակ էլ ոչինչ չեմ պլանավորել, սակայն երկրորդ անգամ մայրանալու մասին այժմ չեմ մտածում, քանի որ զբաղված եմ Կարենի դաստիրակությամբ։ Երեխային պահելը բավականին բարդ է, իսկ ես չեմ ուզում որևէ բան թերի անել։ Նախընտրում եմ ունենալ 1 երեխա, բայց ամեն ինչ տեղում լինի՝ թե՛ դաստիարակության, թե՛ ֆինանսական ապահովվածության առումով»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշել է  երգչուհին։

Անդրադառնալով հարցին՝ տղան չի՞ դժգոհում, որ քույր, եղբայր չունի, Լիլիթը պատասխանել է, որ Կարենը շատ մարդասեր ու երեխասեր է. «Միշտ ասում է, որ փոքրիկ երեխա է ուզում. ըստ այդ պահի տրամադրվածության՝ քույրիկ կամ ապերիկ»։

Դիտակմանը, որ Կարենը վերջերս քույրիկ է ունեցել (նրա հայրը՝ երգիչ Դավիթ Թուջարյանը, երկրորդ անգամ է ամուսնացել և դուստր ունեցել), նրա հետ շփում ունի՞, Լիլիթը պատասխանեց. «Տղաս այլևս չի շփվում ոչ Դավիթի, ոչ էլ նրա դստեր ու ընտանիքի հետ»։  Թե ինչն է դրա պատճառը, Լիլիթը մանրամասնել չցանկացավ։

tuj 1

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս