Երևանի կոնյակի գործարանում տեղի կունենա տնօրինության փոփոխություն

Հուլիսի 1-ին Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) ղեկավար անձնակազմում կկարատվեն փոփոխություններ:  Հաշվի առնելով, որ Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանը որոշում է կայացրել իր կարիերայի հետագա զարգացումը շարունակել Պեռնո Ռիկար (Pernod Ricard) Խմբից դուրս, ԵԿԳ բարձրագույն ղեկավար կառուցվածքը կլինի հետևյալը.  2015թ. հուլիսի 1-ից ներկայումս Պեռնո Ռիկար Արևելյան Եվրոպայի փոխնախագահ և ԵԿԳ տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը, կստանձնի նաև Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնը:

Նույն օրվանից ներկայումս ԵԿԳ գործադիր տնօրենի տեղակալ Իգնատ Առաքելյանը կստանձնի ԵԿԳ գործադիր տնօրենի պաշտոնը:

Ara Grigoryan_5Արա Գրիգորյանը ծնվել է 1963 թ.: Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը: Երևանի կոնյակի գործարանում իր աշխատանքային գործունեությունը նա սկսել է 1989 թ. և զբաղեցրել է ԵԿԳ վաճառքների ու շուկայավարության ոլորտի տարբեր պաշտոններ: 2001թ. հունվարից մինչև 2009 թ. հունվարի 1-ը Արա Գրիգորյանը ղեկավարել է Պեռնո Ռիկար Ուկրաինայի և Պեռնո Ռիկար Մինսկի գրասենյակները: 2009 թ. հունվարից մինչև 2013 թ. դեկտեմբերը զբաղեցրել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենի պաշտոնը:

 

Իգնատ Առաքելյանը ծնվել է 1972 թ.: Ավարտել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական ինստիտուտը: Իգնատ Առաքելյանը իր աշխատանքային գործունեությունը Երևանի կոնյակի գործարանում սկսել է 1998թ.-ին` զբաղեցնելով հաշվապահի, այնուհետև գլխավոր հաշվապահի պաշտոնները: 2006թ.-ին նա նշանակվել է ֆինանսավարչական տնօրենի պաշտոնում: 2009թ.-ից Իգնատը Առաքելյանը ԵԿԳ գործադիր տնօրենի տեղակալն է:

 

Երևանի կոնյակի գործարան

Տեսանյութեր

Լրահոս