«Օպտիմալ տարբերակն այն կլինի, որպեսզի երկու կողմերն աշխատեն միմյանց շահերի փոխլրացման ուղղությամբ»
«Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը պետք է նկատի ունենան մի կարևոր հանգամանք, որ Հայաստանում պետք է լինի միմյանց փոխլրացման կիրարկում:- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը,- Այսինքն` իրանական և ռուսական շահերը մեր տարածաշրջանում` ընդհանրապես, և մասնավորապես` Հայաստանում, պետք է լինեն միմյանց փոխլրացնող, և դա լավագույն լուծումը կլինի։ Ինչ վերաբերում է ընդհանուր համայնապատկերին, ապա ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին լրացուցիչ հնարավորություններ է բացել Իրանի համար` դեպի Հյուսիս իր հայացքն ուղղելու, և, չեմ կարծում, որ իրանցիները, որոնք վարում են մշտապես խոհեմ քաղաքականություն, հավասարակշռելով տարբեր շահեր տարբեր ոլորտներում և, բնականաբար, առաջ տանելով` սեփական շահը, ինչը բնական է, կտրուկ շրջադարձեր կկատարեն այս խնդրում հատկապես, եթե հաշվի առնելու լինենք Հայաստանի դերակատարության աճը ԵՏՄ տարածքում»։ Նրա խոսքով` միանշանակորեն պնդել, թե ինչպես կզարգանան գործընթացները, բավական բարդ է։ «Բայց ես կարծում եմ, որ օպտիմալ տարբերակն այն կլինի, որպեսզի երկու կողմերն աշխատեն միմյանց շահերի փոխլրացման ուղղությամբ։ Դա ձեռնտու կլինի թե ՌԴ-ին, թե Իրանին և թե, բնականաբար, մեզ»,- ասել է նա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: