Ինչպես է Նուբարաշենում հնչած կրակոցների մասին տեսանյութը հայտնվել համացանցում

Լրագրողներից մեկը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրքվեց, թե ինչպես է ստացվում, որ հնարավոր է լինում ՔԿՀ-ում տեսանյութ նկարահանել և տարածել՝ նշելով, որ համացանցում տարածվել էր մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների դեպքը: Հովհաննես Մանուկյանն էլ հետաքրքրվեց, թե ինչից է լրագրողը վերցրել., որ տեսանյութը ՔԿՀ-ի ներսից է դուրս եկել: Դիտարկմանը, որ այդպես է երևում, Հովհաննես Մանուկյանն արձագանքեց. «Լավ չեք ուսումնասիրել: Խնդրում եմ նորից նայեք այդ տեսանյութը և փորձեք այլ ենթադրություններ էլ անել»: Հարցին, թե ի”նչ ենթադրություններ է արել, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Չեմ ուզում ենթադրություններով կիսվել ձեզ հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930