Բաժիններ՝

Ձկան յուղը կարող է կանխել շագանակագեղձի քաղցկեղի բջիջների աճը. tert.am

Ձկան յուղը կարող է օգնել պայքարել շագանակագեղձի քաղցկեղի դեմ: Գիտնականները բացահայտել են, թե ինչպես է օմեգա-3 ճարպաթթուն կանխում շագանակագեղձի քաղցկեղի բջիջների աճն ու տարածումը:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ նոր հետազոտության արդյունքները հակասում են 2013-ին անցկացված հետազոտության արդյունքներին, որոնց համաձայն` օմեգա-3 ճարպաթթուն բարձրացնում է շագանակագեղձի քաղցկեղի վտանգը:

Նոր ուսումնասիրությունը մատնանշում է առավել արդյունավետ հակաքաղցկեղային դեղամիջոցներ հայտնաբերելու եղանակը: Գիտնականները վաղուց գիտեին, որ օմեգա-3-ը նվազեցնում է բորբոքումն ու հակաշաքարախտային ազդեցություն ունի: Վերջերս նրանք բացահայտել են` ինչպես է դա տեղի ունենում:

Journal of Pharmacology and Experimental Therapeutics ամսագրում հրապարակված արդյունքները ցույց են տվել, թե ինչպես ճարպաթթուները կամ դրանց գործառույթները կրկնող դեղամիջոցները կարող են կանխել քաղցկեղի բջիջների աճը:

Թարգմանությունը՝ tert.am-ի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս