Բաժիններ՝

Մանրամասներ ադրբեջանցիների հարձակման վերաբերյալ. հակառակորդը շուրջ 10 զոհ ունի. yerkir.am

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Yerkir.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ադրբեջանցիների հարձակման վերաբերյալ:

Ըստ կայքի աղբյուրների` արդեն երկու օր է, ինչ իրավիճակը բավականին լարված է սահմանին (հիշեցնենք, որ այդ մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել էր նաեւ ԼՂՀ նախագահի մամուլ քարտուղար Դավիթ Բաբայանը): Ուստի ՊԲ-ն էլ ավելի զգոն եւ ուժեղացված հսկողություն է իրականացրել:

Կայքի տեղեկություններով` ադրբեջանցիները խումբը կազմված է եղել 30 հոգուց: Նրանք հարմար դարանակալել են եւ որոշ ժամանակ անց գործի անցել: Նռնակներ կիրառելով` հարձակվել են մեր տղաների վրա: Տեւական ժամանակ մարտ է մղվել: Մեր զինվորները տեղում երկու ադրբեջանցու սպանել են: Ցավոք, հենց այդ ժամանակ էլ տվել ենք երեք զոհ:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս