Բաժիններ՝

Մոլդովայում անցանկալի անձ են հայտարարել Դմիտրի Կիսելյովին ու Ղրիմի մասին վավերագրական ֆիլմի հեղինակին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովայի իշխանություններն անցանկալի անձ (persona non grata) են հայտարարել «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին, ինչպես նաև «Ղրիմ. Վերադարձ դեպի հայրենիք» վավերագրական ֆիլմի հեղինակ Անդրեյ Կոնդրաշովին:

Այս մասին հայտնել է Մոլդովայի ՆԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Ալինա Մերլիչը: Նա հաստատել է, որ երկու լրագրողներն էլ ընդգրկվել են այն օտարազգի քաղաքացիների ցուցակում, որոնց մուտքը Մոլդովայի տարածք արգելված է: Որոշումը կայացրել է Ներգաղթի ու ապաստանի հարցերով բյուրոն: Մերլիչի տվյալներով՝ Կիսելյովի ու Կոնդրաշովի համար Մոլդովա մուտք գործելն արգելվել է 5 տարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031