Բաժիններ՝

Կառավարությունը հավանություն է տվել ԲՀԿ-ականների առաջարկություններին

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատու­ցու­մը երաշխավորելու մասին» օրենքում ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Էլինար Վարդանյանի առաջարկած փոփոխությունն այսօր կառավարության նիստում հավանության է արժանացել որոշ վերապահումներով: Նախագծի հեղինակներն առաջարկում են կրկնապատկել ներկայումս գործող երաշխավորված բանկային ավանդի հատուցման չափերը, հատուցել նաև արտարժութային ավանդն այն դեպքում, երբ ավանդատուն բանկում ունի և՛ դրամային, և՛ արտարժութային ավանդ, իսկ դրամային ավանդի գումարը 4 մլն դրամից ավելի է՝ 8 մլն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

Կողմ լինելով բանկային ավանդների հատուցման չափերի ավելացմանը, կառավարությունն արել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում միայն ընդունելի կհամարի պատգամավորների նախագիծը:

 168.am-ի հետ զրույցում Մ.Մելքումյանը նշեց, թե իրենց կողմից դրված խնդիրը սկզբունքորեն լուծվել է, իսկ կառավարության առաջարկն ընդունելի է: Ըստ նրա՝ առաջիկայում նախագիծը կքննարկվի ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում. «Շատ կարևոր է, որ ներդրումային առումով օրինագիծը խրախուսում է ֆիզիկական անձնաց բանկերում ավանդները չհանել, հակառակը՝ թողնել: Եվ կարևոր է, որ հեռանկարում դրանք երաշխավորված կլինեն: Մենք հետևողականորեն կհետևենք դեպքերի ընթացքին: Եթե հետագայում անհրաժեշտություն լինի, նորից շեմը կբարձրացնենք»:

 

Կարդացեք նաև

Մ.Մելքումյանն ընդգծեց, որ մի առանձնահատկություն կա՝ կապված այն հանգամանքի հետ, որ, օրինակ, եթե մի ավանդատուի մոտ սահմանված նորմայից ավելի է արտարժույթը կամ դրամը, իսկ մյուսը՝ քիչ է, բայց գումարային առումով չի անցնում ընհանուր սահմանը, որպես կոմպրոմիսային լուծում, թույլ է տրվելու երաշախավորել նաև այդ ավել մասը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս