Հայաստանը եվրաինտեգրման ցուցանիշներով «Արևելյան գործընկերների» թվում չորրորդն է

www.eap-index.eu-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը հրապարակել է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների եվրոպական ինտեգրման 2014 թվականի ինդեքսը: Դրանում «Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակից վեց երկրները բաժանվել են երկու խմբի՝ կախված եվրաինտեգրման ուղղությամբ նրանց գործադրած ջանքերից:

Առաջին խմբում ընդգրկվել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրած երկրները՝ Ուկրաինա, Մոլդովա ու Վրաստան, որոնք ցանկանում են ավելի խորացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները և որոնք դիտարկվում են որպես ԵՄ-ի համար ավելի կարևոր երկրներ:

Երկրորդ խմբում ընդգրկվել են այդ համաձայնագիրը չստորագրած երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը: Առաջին խմբի առաջատարը Մոլդովան է, ապա գալիս են Վրաստանն ու Ուկրաինան: Իսկ երկրորդ խմբի առաջատարը Հայաստանն է, որն ընդհանուր հաշվարկով 4-րդն է: Երկրորդ խմբում Ադրբեջանը 2-րդն է, իսկ Բելառուսը՝ 3-րդը:

Հայաստանի մասով նշված է, որ նա նախորդ տարի ունեցել է որոշակի առաջընթաց՝ կապված ԵՄ օրենսդրության մոտարկման (ապրոքսիմացիայի), դատական իշխանությունների անկախության հետ, սակայն դրա հետ մեկտեղ շարունակում են երկրում խնդիր մնալ մամուլի ազատությունն ու ազատ հանրահավաքների հարցը:

Նշված է, որ ընդհանուր առմամբ Հայաստանը որոշակի հետընթաց է ապրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելուց հետո: Զեկույցում ընդգծվում է, որ Հայաստանն այդ քայլին գնացել է Մոսկվայի ճնշման ներքո, և որ դրանում իրենց դերակատարությունն են ունցել (Ռուսաստանից) էներգոմատակարարումներն ու անվտանգության գործոնը:

Տեսանյութեր

Լրահոս