Բաժիններ՝

Ամերիկացի զինվորականները մոտ ժամանակներս կսկսեն մարզել Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինծառայողներին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ Պորոշենկոն Բայդենին իրազեկել է Դոնբասում տիրող դրության և նորմատիվային այն վերջին ակտերի մասին, որոնց Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է Մինսկյան պայմանավորվածությունների իրագործման շրջանակներում:

Բայդենն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է, որ ամերիկացի զինվորականները մոտ ժամանակներս կսկսեն մարզել Ուկրաինայի Ազգային գվարդիայի 780 զինծառայողի: Բայդենը հավելել է, որ մարտի վերջին Ուկրաինան կստանա ռազմական ավտոմեքենաների առաջին խմբաքանակը՝ երկրի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս