Բաժիններ՝

Ռուսաստանը Ղրիմը վերածել է ռազմական հանգույցի. Պորոշենկո

Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ներկայումս Ղրիմն արդեն իսկ ռազմական հանգույց է.

«Որքան որ հասկանում եմ Ռուսաստանի նախագահի հայտարարություններից, նրանք (Ռուսաստանի իշխանությունները) այնտեղ տեղակայել են հրթիռներ, որոնք ունակ են կրել միջուկային զենք:

Ղրիմում Ռուսաստանի գործողությունները ստեղծում են Սևծովյան տարածաշրջանում լայանամասշտաբ հակամարտության աճող սպառնալիք: Թերակղզում գտնվող հրթիռների գործողության շառավիղը կազմում է 500 կիլոմետր, և դրանք հեշտությամբ կարող են հասնել ՆԱՏՕ-ի երկրներին»:

Պորոշենկոն ընդգծել է, որ Ղրիմում կոպտորեն ոտնահարվում են մարդու իրավունքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս