Բաժիններ՝

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Մարտի 19-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշի և
Սյունիքի հովիտներում ամպամածության նոսրացման դեպքում հնարավոր է օդի
ջերմաստիճանի անկում օդում մինչև 00C, իսկ հողի մակերևույթին -1…-20C

Ծիրանի ծաղկման կանխատեսում

Հաշվի առնելով կանխատեսվող եղանակը և սպասվելիք ցածր ջերմաստիճանները ենթադրվում է, որ մարտի 19-ի դրությամբ ծաղկած կլինի ծիրանենու մինչև 35%-ը, իսկ մասսայական ծաղկումը սպասվում է մարտի 20-24-ը:

Կախված բացասական ջերմաստիճանի տևողությունից ՝ ուռչած և թույլ բացված բողբոջները դիմանում են -1,1…-5.60C, լրիվ ծաղկած ծառը՝ -0,6…-2,80C ջերմաստիճանին:
Հանրապետության տարածքում`

Մարտի 19-ին, 23- ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 20-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին և 22-ին առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:

Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի  19-ի գիշերը կնվազի 2-4, ցերեկը կբարձրանա 5-6աստիճանով, 22-ին կնվազի 3-5 աստիճանով

arm. 19.032015
Երևանում՝

Մարտի 19-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 20-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

65411321354
Երևան քաղաքի մարտի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 22.00C (2008թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -4.20C (1976թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 6.70C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս