Վահե Էնֆիաջյան. «Իմ հանդեպ ցուցաբերված վստահությունը պարտավորեցնող է»

Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, որն այսօր ընտրվել է խմբակցության քարտուղար, հայտարարություն է տարածել, որում ասված է. «Տեղի ունեցավ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստը և մինչ օրս այդքան քննարկված հարցերը ստացան իրենց տրամաբանական լուծումները, ինչպես նաև քննարկվեցին տարբեր օրենսդրական հարցեր՝ մեր հետագա գործունեությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար:

Միաձայն քվեարկությամբ խմբակցության ղեկավար ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը, իսկ քարտուղարի պաշտոնը վստահվեց ինձ: Իմ հանդեպ ցուցաբերված այս վստահությունը պարտավորեցնող է, այսուհետ էլ ավելի լայն թափով եմ ծավալելու իմ գործունեությունը հանուն ՀՀ քաղաքացիների և Հայաստանի բարեկեցիկ ներկայի և ապագայի: Մեր խմբակցությունն Ազգային Ժողովում շատ անելիքներ ունի և վստահ եմ, որ մեր թիմն ի զորու է հաղթահարել առկա խնդիրները, և իր պրոֆեսիոնալիզմի և փորձի շնորհիվ գործել էլ ավելի արդյունավետ և կառուցողական»:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։