Խաղաղության համար պարզեցինք մեր ձեռքը, սակայն մեր ձեռքը չսեղմեցին:
Մեկում առկա էր 0,572 գրամ սպիտակ փոշենման զանգված, մյուս երկուսում՝ 4,520 գրամ ընդհանուր կշռով մուգ դարչնագույն զանգված:
«Ցանկացած ապակայունացման փորձ անընդունելի է: Կարող է մղումներն ազնիվ լինեն, բայց ձևը, ոճը, գործողություններ կատարելու ռեալ արարքներն անընդունելի լինեն: Ես կողմնակից եմ, որ գնանք համոզելու ճանապարհով: Երկրում կա ներքին և արտաքին անվտանգության ապահովման խնդիր: Եթե իրավական ընթացակարգից դուրս բան է կատարվում, ես դեմ եմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման՝ ապրիլի 24-ից անհնազանդության շուրջօրյա ակցիա սկսելու նախաձեռնությունը:
Այս մասին գործակալությանը հայտնել են Ռուսաստանի մայրաքաղաքում նրա աղբյուրները:
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին ներկա էին նաև Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:
«Այդ գործակալական ակումբի հետ հայ ժողովուրդը ոչինչ ընդհանուր չունի, և, այո՛, մեր ժողովուրդը պետք է ամեն ինչ անի, որ իրենց հետ չլինի, իրենց կողքին կանգնել, նշանակում է՝ լեգիտիմացնել Ցեղասպանությունը, իրենք հիմա զբաղված են սպիտակ ցեղասպանությամբ, շարունակում են ցեղասպանությունը, մեր ժողովրդի չուզողները իրենք են: Պետք է պարզել, թե «մեր չուզող» ասելով՝ ո՞ւմ նկատի ունի, եթե քաղաքական գործակալների ակումբին՝ ուրիշ հարց է»,- նշեց Վ. Ավետիսյանը:
Մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-31-ին, ապրիլի 1-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին առանձին հատվածներում` ինտենսիվ:
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում դաշտային ելանցին մասնակցող զինծառայողների հետ անցկացվել են հոգեւոր-լուսավորչական միջոցառումներ:
Ֆրեդո Արիաս-Քինգը նշեց, թե բոլորին է հայտնի` Վլադիմիր Ժիրինովսկին «պուտինյան ռեժիմի արտույտն է», և նա մշտապես բաց տեքստով խոսում է այն մասին, ինչը Պուտինին սերտ կանգնած շրջանակները խոսում են շշուկով, Ժիրինովսկին արտացոլում է Կրեմլի դեռևս չբարձրաձայնվող տեսակետները:
AskMen-ի փոխանցմամբ` դերասանուհի Էմմա Ուոթսոնը գլխավորել է 2015 թվականի ամենանշանավոր կանանց վարկանիշային աղյուսակը: Հարի Փոթերի մասին ֆիլմերի աստղն ու ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանն այդ ցուցակում գերազանցել է մարզուհի Ռոնդա Ռոուզիին և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, որոնք համապատասխանաբար գրավել են երկրորդ և երրորդ տեղերը: Ընդհանուր առմամբ, վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են 99 հանրահայտ կանայք, որոնք ներկայացնում են կինոինդուստրիան, շոու-բիզնեսը, […]
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, հայ ժողովուրդը պետք է Հայաստանի Հանրապետության պետական լծակների օգտագործմամբ վճռականորեն և ամենուր ներկայացնի Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի բռնազավթված տարածքների ազատագրման և Ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման հետևանքով պատճառված վնասների արդարացի փոխհատուցման խնդիրը:
Մարտի 25-ին, ժամը 20.30-ին, 1983 թ. ծնված Արմենուհի Ի.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի մոտ, թիվ 39 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են տարբեր քարտեր և 1500 ՌԴ ռուբլի:
Այն գլխավորում է 48-ամյա օլիգարխ Ռինատ Ախմետովը, որի կարողությունը գնահատվել է 6.9 միլիարդ դոլար:
Այս մասին նշված է Ռուսաստանի կառավարության կայքում:
Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ վերջին իրադարձությունները փայլուն իրադարձություններ էին, որոնք ցույց տվեցին, որ, «երբ ժողովուրդը սկսում է գնալ փրկիչների հետևից (իսկ մեր պարագայում մեր փրկիչն արդեն կերակրողն է), շատ շուտ այդ ամեն ինչը քանդվում է, որովհետև այդ փրկիչն էլ փրկիչ չէ, տերն էլ տեր չէ, շատ շուտ փլվում է, ու պարզվում է, որ այդ փրկիչը բոլոր դեպքերում՝ իր անձնական բիզնեսի մասին ավելի շատ է մտածում, և դա բնական է»:
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արման Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքով հարուցված քրեական գործը մակագրվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը: Քրեական գործով առաջին դատական նիստի օրը դեռևս նշանակված չէ:
Ռուսաստանն առաջիկա շաբաթներին կարող է Դոնբասում մասշտաբային ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի դեմ:
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ, ս. թ. մարտի 28-ի ժամը 00.00-ից մինչև մարտի 29-ի ժամը 12.00-ը կդադարեցվի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման» և «File-online» էլեկտրոնային համակարգերի աշխատանքը:
Թուրքիայի խորհրդարանն այսօր ընդունել է ներքին անվտանգության մասին սկանդալային օրենքը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում շինարարության ոլորտի ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները:
«Վստահ եմ, որ մեր ժողովուրդների ներկա և ապագա հաջողությունների և բարօրության գրավականը գիտելիքի ու կրթության նկատմամբ հարատև ուշադրությունն է»:
Մարտի 27-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Արտերկրի հույների խորհրդի պատվիրակության անդամներ Ֆոտի Չիտլիդիսին, Վադիմ Անաստասիադիին, Սոֆյա Պրոկոպիդուին, Արկադի Խիտարովին, Աննա Խիտարովային, Էդուարդ Պոլատովին եւ հույն հայտնի պատմաբան Կոնստանտինոս Ֆոտիադիսին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի զբաղվածության նախարար Մաքսիմ Տոպիլինը:
«Ես ընդհանրապես կարծում եմ, որ արվեստը երկխոսություն է, կուզեի՝ այդ երկխոսության պակասը չլիներ, շատ կարևոր է, երբ դու հասկանում ես, որ այն, ինչ ասում ես, գտնում է իր լսողին: Թատրոնը, ի տարբերություն ուրիշ արվեստների, երբեք վերջնական՝ 100 տոկոսանոց գործ բեմ չի բարձրացնում, այն դառնում է 100 տոկոսանոց՝ հանդիսատեսի շնորհիվ: Ես կմաղթեի, որ մենք հնարավորինս կարողանայինք իրար հետ լեզու գտնել, փորձել խոսել այն կարևորի մասին, որը բոլորիս հուզում է, և փորձել խոսել այդ ամեն ինչի մասին այսօրվա լեզվով»:
Երևանում վերջին շրջանում հյուրանոցների գները թանկացել են միջինը 20 տոկոսով՝ պայմանավորված փոխարժեքի տատանումներով և դրսից սպասվող այցելություններով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Armenia Travel» տուրիստական ընկերության տնօրեն Մարինա Կիպրիյանը:
Վկաներից մեկի հարցաքննության ընթացքում Հայկ Կյուրեղյանի պաշտպան Անժելա Հոբոսյանն ասաց, որ թե տուժողներին, թե վկաներին հարցեր ուներ, սակայն Հայկ Կյուրեղյանի կողմից լիազորված չէ հարցեր առաջադրել նրանց, որովհետև ցուցմունքները նույնիսկ համացանցում հայտնված տեսաերիզին չեն համապատասխանում:
Այս մասին Բեռլինում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Մեր օրերում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին կարող է և պետք է ձեռք բերի նոր նշանակություն՝ տնտեսական նոր միջանցքի ստեղծմամբ՝ քաղաքական ինտենսիվ շփումների, միասնական ճանապարհային ցանցի կառուցման, առևտրային հարաբերությունների ստեղծման, մշակութային և տեղեկատվական փոխանակման միջոցով: Ժամանակակից աշխարհում վերածնված Մետաքսի ճանապարհը կարող է նշանակել ոչ միայն ապրանքաշրջանառության և առևտրատնտեսական զարգացած տրանսպորտային ենթակառուցվածք, այլև նպաստավոր բիզնես կլիմա արդյունաբերական ռեսուրսների տեղաշարժի և համատեղ ծրագրերի իրականացման համար:
ԵԽ 47 անդամ երկրներից ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների հետ մեկտեղ միջոցառմանը մասնակցում էին նաև ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ և ՄԻԵԴ նախագահները, Մարդու իրավունքների հարցերով ԵԽ հանձնակատարը, Եվրոպական հանձնաժողովի առաջին փոխնախագահը:
Բելառուսը մշտապես ձգտել է փոխշահավետ համագործակցություն հաստատել թե´ Արևելքի, թե´ Արևմուտքի հետ և ոչ թե ընտրություն կատարել այդ կենտրոնների միջև: