
Ապրիլի 24-ին Դարդանելի ճակատամարտի 100-ամյակը նշելու համար չունենք Հայաստանի թույլտվության կարիքը. Էրդողան

France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին.
«Թուրքիայի ու Հայաստանի միջև դեռ կան խնդիրներ, սակայն Թուրքիան հանդիսացել է մշտապես դրական քայլ կատարող կողմ, մինչդեռ Հայաստանը երբևէ չի գործել դրական քայլ: Խաղաղության համար պարզեցինք մեր ձեռքը, սակայն մեր ձեռքը չսեղմեցին:
Նախորդ տարվա ապրիլի 24-ի համար նամակ գրեցինք, ինչը շատ դրական քայլ էր, սակայն Հայաստանից ականատես չեղանք նման դրական քայլի: Այս տարի նշում ենք Դարդանելի ճակատամարտի ցամաքային մարտերի 100-ամյակը:
Դա անելու համար կարիք չունենք ստանալու Հայաստանի թույլտվությունը: Սա պատմության մեջ տեղ գտած օր է: Հուսով եմ, որ ապրիլի 24-ին ներդրում կունենանք համաշխարհային խաղաղությունում»: