
Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության գործը քննող դատավորի անունը հայտնի է. մեղադրյալի հագուստները իրեղեն ապացույց են ճանաչվել

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արման Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքով հարուցված քրեական գործը մակագրվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը: Քրեական գործով առաջին դատական նիստի օրը դեռևս նշանակված չէ:
Այս գործով Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 11.12.2014թ. ժամը 20:00-ի սահմաններում Երևանի Սոսեի փողոցի շքամուտքում բռունցքով հարվածել է Արամ Մանուկյանի դեմքին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս: Նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդված. այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Քրեական գործով իրեղեն ապացույց են ճանաչվել Արշակ Սվազյանի հագուստները: