Ռուսաստանը ռուբլով վարկ կտրամադրի Բելառուսին

Lenta.ru-ի փոխանցմամբ` Բելառուսը Ռուսաստանից կստանա 110 միլիոն դոլարի վարկ: Այս մասին նշված է Ռուսաստանի կառավարության կայքում: Դրանում նշված է, որ վարկը տրամադրվում է ռուբլով:

Ընդգծվում է, որ դա արվել է փոխարժեքային ռիսկերից խուսափելու համար: Ռուսաստանի կառավարությունն ընդգծել է, որ վարկը տրամադրվում է, քանի որ Բելառուսը Ռուսաստանի ու ԵՏՄ-ի հակաճգնաժամային հիմնադրամի առջև չունի չմարված պարտքեր:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ հայտարարել է, որ Մինսկը կարող է հույսեր կապել Մոսկվայի օգնության հետ: Մեդվեդևն ընդգծել է, որ իրենք հետագայում նույնպես շարունակելու են օգնել իրենց գործընկերներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031