Բաժիններ՝

Մինսկը պատրաստ է աջակցել ԵՏՄ-ի ու ԵՄ-ի մերձեցմանը. Բելառուսի ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Բելառուսը պատրաստ է աջակցել ԵՏՄ-ի ու ԵՄ-ի մերձեցմանը: Այս մասին Մինսկում հայտարարել է Բելառուսի առաջին փոխարտգործնախարար Ալեքսանդր Միխնևիչը.

«Մենք գիտակցաբար ու պատասխանատվությամբ ենք դիտարկում ոչ վաղ անցյալում ստեղծված ԵՏՄ-ի ու ԵՄ-ի մերձեցման հեռանկարները և պատրաստ ենք առավելագույն ներդրում ունենալ այդ գործընթացում:

Բելառուսը մշտապես ձգտել է փոխշահավետ համագործակցություն հաստատել թե´ Արևելքի, թե´ Արևմուտքի հետ և ոչ թե ընտրություն կատարել այդ կենտրոնների միջև: Այդպիսի դիրքորոշումը հավելյալ արժեք է ներկայացնում թե´ Ռուսաստանի, թե´ ԵՄ-ի համար:

Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատելով` Բելառուսը որևէ կերպ դա չի անում Արևմուտքի հետ համագործակցությունը վնասելու գնով:

Ընդհակառակը` ԵՄ-ի հետ առևտրային-տնտեսական գործընկերային կապերի զարգացումը որևէ կերպ չի անդրադառնում Ռուսաստանի հետ մեր սերտ փոխգործակցության դինամիկայի վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031