Ռուսաստանը պատրաստվում է ապրիլին նվազեցնել Ուկրաինայի համար իր գազի գինը. Bloomberg

Bloomberg գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայի համար ռուսական գազի գինը նվազեցնել ապրիլի 1-ից հետո, երբ կավարտվեն ԵՄ-ի նախաձեռնությամբ Մոսկվայի ու Կիևի միջև անցկացվող երկկողմ բանակցությունները:

Այս մասին գործակալությանը հայտնել են Ռուսաստանի մայրաքաղաքում նրա աղբյուրները: Նրանց հաղորդմամբ` ռուսական կողմը պատրաստվում է ապրիլի կեսին հետին թվով նվազեցնել Ուկրաինայի համար հազար խորանարդ մետր ռուսական գազի գինը:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ուկրաինան կարող է ապրիլից չգնել ռուսական գազ, քանի որ այլևս չի ունենա դրա կարիքը: «Գազպրոմը» հրաժարվել էր մեկնաբանել Կիևի այդ սպառնալիքը:

Նախորդ տարի Ռուսաստանն արդեն իսկ Ուկրաինայի համար 1000 խորանարդ մետր գազի գինը նվազեցրել էր 100 դոլարով, ինչը կազմում է ռուսական գազի հին գնի արժեքի մոտ 30 տոկոսը:

Գործակալությունը չի բացառել, որ Ռուսաստանն այս անգամ էլ կարող է անել նման զեղչ` դրա ժամկետը երակարաձգելով ևս մեկ եռամսյակով, մինչև որ միջազգային դատարանը կվճռի երկու երկրների միջև գազային վեճը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031