Ռուսաստանում գործազուրկների թիվը հատել է մեկ միլիոնի սահմանագիծը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանում գործազուրկ քաղաքացիների թիվը, նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հետ համեմատ, աճել է 0.9 տոկոսով` դրանով իսկ գերազանցելով մեկ միլիոնի սահմանագիծը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի զբաղվածության նախարար Մաքսիմ Տոպիլինը: Զբաղվածության նախարարության ներկայացուցիչ Միխայիլ Կիրսանովը դեռևս մարտի 19-ին հայտնել էր, որ բնակչության զբաղվածության ծառայության մարմիններում գրանցված գործազուրկների թիվը կազմում է 999.964 մարդ:

Տոպիլինն այսօր հայտարարել է, որ գործազուրկների թիվը հասել է 1 միլիոն և 145 մարդու: Տոպիլինն ընդգծել է, որ գործազուրկների թիվը շատ չի աճել, սակայն այն, որ նրանց թիվը հատել է մեկ միլիոնի սահմանագիծը, բնականաբար ուրախալի չէ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031