Քվեարկության մեկնարկից երկու ժամ անց ընտրությունները ճանաչվել են կայացած:
Մարտի 29-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը:
Մշտապես սկանդալային, աչքի ընկնելու մեծ փորձով և անկոտրում ձգտումով հայտնի երգչուհի Ջուսը մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է մինչև ապրիլի 24-ը ներկայացնել իր նոր ֆոտոշարքը՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ինչո՞ւ է Ջուսն առհասարակ որոշել դիմել նման քայլի, ո՞րն էր երգչուհու նշանադրության «փլուզման» պատճառը, և արդյոք այդ նշանադրությունն ընդհանրապես իրակա՞ն էր, թե՞ պարզապես նախապես մտածված […]
Ոչ էֆեկտիվ վարժություններ: Եթե դուք ցանկանում ենք ազատվել փորի շրջանում հավաքված ավելորդ կիլոգրամներից, ապա առաջինն ուշադրություն պետք է դարձնեք վարժությունների վրա: Որքան ակտիվ են ձեր վարժությունները, այնքան մեծ է արդյունքը: Վարժությունների ժամանակ քրտնարտադրությունը նշանակում է, որ վարժություններն արդյունավետ են:
Շանթ և Շահեն Հարությունյանների, Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը վճռաբեկ դատարան է բողոքարկել այս գործով վերաքննիչ դատարանի որոշումը:
Մարտի 27-ին, ժամը 13.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված 60-70 տարեկան մի կնոջ, որը տեղում մահացել է:
Ուզո՞ւմ ես լինել խելացի, հաջողակ ու տարբերվող, ուրեմն Mathemetics.am-ը կօգնի քեզ. աշակերտների համար նախատեսված այս համակարգն այսօր հայ երեխաներին է ներկայացնում դինամիկ խնդիրներ, անվճար գրանցում և ուսուցում, տեսական գիտելիքներ ու առցանց մրցույթներ: Սա նախատեսված է 4-րդից մինչև ավարտական դասարանների աշակերտների համար։
Մարցի գյուղապետը կարծում է, որ խոշորացումը դրական կարելի է համարել միայն փոքր համայնքներում տարիներ շարունակ առկա խնդիրների արագ լուծման առումով:
2015 թ. մարտի 27-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, վերսկսվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը դատաքննությունը վերսկսելու միջնորդություն էր ներկայացրել ՝ 2013 թ. հունվարի 2-ի հեթապահ բուժքույր Իրինա Մամյանի եղբորը՝ Սարգիս Մամյանին ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնած տեղեկությունների շուրջ հարցաքննելու նպատակով, և պաշտպանական կողմը խնդրել էր բավարար ժամանակ տրամադրել միջնորդությանը ծանոթանալու ու դիրքորոշում հայտնելու համար:
Արմավիր քաղաքի հանրապետության փողոցում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Հովհաննես Ներսիսյանն ու Արտակ Ղազարյանը ծառայության ժամանակ կանգնեցրել են չարամտորեն երթևեկության կանոնները խախտելու և առանց համարանիշեվ մեքենա վարելու համար Audi մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ վտանգավոր երթևեկից, քանզի ոստիկանության խնդիրը տուգանելը չէ, այլ քաղաքացուն պահպանելը:
«Թողեք ոստիկանությունն իր գործառույթներն իրականացնի, անհո՛գ եղեք, ոստիկանությունն աշխատում է եւ իրականացնում է իր գործողությունները»:
Եթե դուք սկսեք սովամահ լինել և սնունդ ընդունեք մեծ ինտերվալներով, օրգանիզմը կսկսի պաշտպանվել, ճարպեր կուտակել, ինչի արդյունքում նյութափոխանակությունը կդանդաղի: Շուտ-շուտ սնվելու դեպքում արյան մեջ շաքարի մակարդակը նորմայի սահմաններում կլինի, այդ պատճառով էլ կալորիաներն ավելի արդյունավետ կայրվեն: Կերեք հաճախ, բայց փոքր չափերով:
Հաշիվը բացել է Իվան Զամորանոն՝ առաջ մղելով աշխարհի հավաքականին։ Այնուհետև հյուրերի առավելությունը կրկնապատկել է Ժան Պիեր Պապենը՝ 0-2։
Մարմնավաճառի հետ հարաբերության դիմաց կվճարի քրեական պատասխանատվությամբ:
Հանրակրթական դպրոցներում դասերը վիրուսային հիվանդությունների պատճառով մեկ շաբաթով հետաձգվեցին, իսկ նախադպրոցական հաստատությունները շարունակում են աշխատել, թեև ավելի պակաս հաճախումներով: Այսօրվա տվյալներով քաղաքի 6 մանկապարտեզներ հաճախել է ընդհանուր առմամբ 341 երեխա:
«Հայաստանի աշխարհագրությունն է այս ամենի պատճառը։ Խեղճ Հայաստան։ Հայաստանը կախված է Ռուսաստանից, չունի ընտրության այլ հնարավորություն»,- ասում է ԱՄՆ Լիբերալների միջազգային շարժման ներկայացուցիչ, հետխորհրդային երկրներում իրականացված հեղափոխությունների փորձագետ Ֆրեդո Արիաս-Քինգը:
Շիրակի մարզի Ազատան գյուղի մոտ այսօր՝ մարտի 28-ին, անհայտ անձինք քարկոծել են Գյումրիի հանրահավաքից հետո Երեւան վերադարձող՝ «Հիմնադիր խորհրդարանի» ավտոշարասյան վերջին երկու մեքենաները։
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՍՊԳ-9 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17.000 կրակոց:
Երգիչ Վալերի Լեոնտևի ներկայացուցիչը հերքում է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե երգիչն այսօր հոսպիտալացվել է: Համերգի տնօրենը «Звезда» հեռուստաընկերությանն ասել է, թե Վալերի Լեոնտևի մոտ սովորական հարբուխ է, և այս պահին երգիչը գտնվում է տանը:
«Հայաստանը տարածաշրջանի այն եզակի երկրներից է, որ լուրջ ներքաղաքական ցնցումներ չի ապրել և մարդու իրավունքների, օրենքի գերակայության և տարբեր զարգացման ցուցանիշներով զգալիորեն գերազանցում է տարածաշրջանի շատ երկրների, ինչը կարևոր նախադրյալ է ներդրումային գրավչության առումով»:
Ինչպես հայտնի է՝ Գյումրիում ժամեր առաջ Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց տեղի ունեցած Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի ժամանակ դանակահարվել էր կառույցի անդամ Հրաչիկ Միրզոյանը:
Փոքր վնասվածքները և այրվածքները կարելի է բուժել մեղրի միջոցով, որը սպանում է վարակը և նվազեցնում բորբոքումը:
Մարտի 28-ին ՌԴ Ուլյանովսկ քաղաքի Լենինյան հուշահամալիրում կայանալիք Վալերի Լեոնտևի մենահամերգը չեղյալ է հայտարարվել: Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երեկ Լեոնտևը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Գյումրիի Թատերական հրապարակում 100-ամյակը առանց ռեժիմի շարժման հրավիրած հանրահավաքի ընթացքում մի խումբ երիտասարդներ ելույթներին զուգահեռ սուլում էին, անհարկի ծափահարություններով խանգարում ելույթները։
Կրակոցներ, չպայթած նռնակ ու սպառնալիքներ… 32 հազար դոլարի շորթման մեխանիզմը ոստիկանները տապալեցին:
Հաշվի առնելով դրամի արժեզրկումը՝ իրանցիների համար հայաստանյան հանգիստը պետք է էժանացած լիներ։ Բայց արի ու տես, որ նրանք բողոքում են թանկացումից։
Գյումրիի Թատերական հրապարակում 100-ամյակը առանց ռեժիմի շարժման հրավիրած հանրահավաքի ընթացքում մի խումբ երիտասարդներ ելույթներին զուգահեռ սուլում էին, անհարկի ծափահարություններով խանգարում ելույթները։ Սադրիչ խումբը ոստիկանների միջամտությունից հետո հեռացավ և վերադառնալով՝ սկսեց ձվեր նետել հավաքված մարդկանց ուղղությամբ, այնուհետև ստեղծված խառնաշփոթ իրավիճակից հետո դիմեց փախուստի։ Այս ընթացքում նրանցից մեկը հասցրեց դանակով վնասել հանրահավաքին մասնակցող, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ […]
Ավտոմեքենաների հայելիների գողությունները բացահայտվել են:
Գյումրիում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի ժամանակ իրարանցում է սկսվել, տարբեր ուղղություններից սկսել են ձվեր շպրտել հանրահավաքի մասնակիցների և ՀԽ պատգամավորների ուղղությամբ: Տեղի է ունեցել նաև դանակահարություն: