Forbes-ը հրապարակել է Ուկրաինայի 100 ամենահարուստ մարդկանց ցուցակը. Պորոշենկոն 8-րդն է
Forbes պարբերականը կազմել է Ուկրաինայի 100 ամենահարուստ մարդկանց ցուցակը: Այն գլխավորում է 48-ամյա օլիգարխ Ռինատ Ախմետովը, որի կարողությունը գնահատվել է 6.9 միլիարդ դոլար:
Երկրորդ տեղում է 54-ամյա մեդիամագնատ Վիկտոր Պինչուկը` 1.5 միլիարդ դոլար, իսկ երրորդ տեղում` 52-ամյա Իգոր Կոլոմոյսկին` 1.4 միլիարդ դոլար: Ուկրաինայի 49-ամյա նախագահ Պյոտր Պորոշենկոն զբաղեցրել է 8-րդ տեղը, նրա կարողությունը գնահատվել է 750 միլիոն մարդ:
Forbes-ն ընդգծում է, որ Պորոշենկոն շարունակում է մնալ Roshen կորպորացիայի սեփականատեր, թեև խոստացել էր Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում վաճառել բիզնեսը: 2014 թվականին բացվել է Roshen-ի 19 ֆիրմային խանութ:
Նախորդ տարի Forbes-ը Պորոշենկոյի ակտիվները գնահատել էր 1.3 միլիարդ դոլար: