Քիմ Քարդաշյանն ամենանշանավոր կանանց վարկանիշային աղյուսակում 3-րդն է. AskMen

AskMen-ի փոխանցմամբ` դերասանուհի Էմմա Ուոթսոնը գլխավորել է 2015 թվականի ամենանշանավոր կանանց վարկանիշային աղյուսակը: Հարի Փոթերի մասին ֆիլմերի աստղն ու ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանն այդ ցուցակում գերազանցել է մարզուհի Ռոնդա Ռոուզիին և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, որոնք համապատասխանաբար գրավել են երկրորդ և երրորդ տեղերը:

Ընդհանուր առմամբ, վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են 99 հանրահայտ կանայք, որոնք ներկայացնում են կինոինդուստրիան, շոու-բիզնեսը, սպորտը, գիտությունը և մյուս ոլորտները:

Վարկանիշային աղյուսակը կազմել է տղամարդկանց համար ինտերնետային պորտալի խմբագրակազմը` հենվելով ընթերցողների շրջանում անցկացված հարցման արդյունքների ու տարբեր ոլորտների փորձագետների հետ խորհրդակցությունների վրա: Նրանք պատասխանել են հետևյալ հարցին. «Ո՞ր կինն է առավել ուժեղ ազդեցություն ունենում ձեր կյանքի վրա»:

Վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև երգչուհի Թեյլոր Սվիթֆթը (4-րդ տեղ), մարզուհի Լինդսի Վոնը, ամենաերիտասարդ կին միլիարդատեր, Theranos ընկերության ղեկավար Էլիզաբեթ Հոլմսը, երգչուհի Բեյոնսեն, իրավապաշտպան Ամալ Քլունին, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031