Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգը քիչ առաջ հերքել է Հայաստանում 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման մասին լուրերը: «Այս պահին ռազմակայանի ամբողջ անձնակազմը գտնվում է մշտական տեղակայման վայրերում: Զինծառայողների հետ կատարվում են աշխատանքներ՝ օրվա կարգացուցակի համաձայն»,- Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) մամլո ծառայության պետ, գնդապետ Իգոր Գորբուլը՝ ըստ էության հերքելով Հայաստանում ռուսական ռազմակայանի զինծառայողի կորելու մասին տեղեկատվությունը:
Օրերս իրավիճակն Աղթալայում բավականին լարված էր: Մի քանի օր շարունակ Կոմբինատի ղեկավարության դեմ բողոքի ալիք բարձրացրեցին կոմբինատի աշխատակիցները:
Նրա խոսքերով՝ այցը տեղի կունենա մարտի 15-16-ին:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 21-ին, ժամը 10.30-ին, վարչություն է ներկայացել 1986 թ. ծնված Արմեն Շ.-ն:
Այս մասին այսօր հայտնել է Լիտվայի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Ազատամարտիկները հրաժարվում են պարգևներից և դրանք հանձնում են Ժիրայր Սէֆիլյանին:
«Օժիտի հետևից կռիվը սկսված է: Բայց մոռանում եք, որ ուղտն ինչքան էլ սատկած է, 7 իշաբեռ կլինի: Ձեր պայքարը այս ամպագոռգոռ, լացակումած, տարբեր գնահատումներով, շատ պարզ հասկանալի է»,- այսօր ԱԺ-ում ՀԱԿ ներկայացրած կառավարման ճգնաժամի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:
Ընդ որում՝ Կրեմլի տեսադաշտում է հայտնվել Ուկրաինայի արևմտյան հատվածը, որն ավանդաբար հավատարիմ է Եվրոպային:
Փետրվարի 24-28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
«Այո, Հայաստանում կա կառավարման ճգնաժամ: Եվ անցած 20 տարիներին անընդհատ խոսում են իշխանափոխության մասին, բայց իշխանափոխություն երբեք չի իրականացվել»,- այսօր ԱԺ-ում կառավարման ճգնաժամի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ հայ հանդիսատեսին սպասվում է յուրահատուկ նվեր: Ապրիլի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ծագումով հայ, Մոսկվայում ապրող և ստեղծագործող ջազզային հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովայի երկար սպասված մենահամերգը: Համերգի կազմակերպիչներն են «Իվենթ գրուփ» ընկերությունը և «Էմիլ Կարատ» ստուդիան:
Դեբալցովոյի կորստից հետո արևմտյան երկրներում աճում է մտահոգությունը Մարիուպոլի հանդեպ, որը կարող է դառնալ զինյալների հաջորդ թիրախը:
Նա, պարզվում է, որոշել է Զոյա Մկրտչյանից պարտքով գումար խնդրել և հենց այդ նպատակով է հունվարի 27-ին գնացել նրա տուն: Սակայն համոզված լինելով, որ իր սոցիալական ծանր պայմանների և մոր ու քրոջ ունեցած պարտքերի պատճառով մերժում է ստանալու՝ տանտիրուհուն վախեցնելու, նրան վնասելու նպատակով իր հետ նախապես երկաթյա ձող է վերցրել:
Նախօրեին կայացել է ՀՀ քաղաքաշինության նախարարին կից ընդլայնված կոլեգիայի 2015 թ. անդրանիկ նիստը, որի ընթացքում մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, նախարար Նարեկ Սարգսյանը կոլեգիայի անդամներին է ներկայացրել 2015 թվականին քաղաքաշինության նախարարության կողմից կատարվելիք աշխատանքները ՝ առանձնակի կարևորելով ներդրումային ծրագրերի խթանմանն ուղղված քաղաքականությունը: Այս մասին տեղեկացնումեն նախարարությունից:
Վաղը կիսագաղտնիության պայմաններում գործող ակումբում Արթուր Չիլինգարովը կխոսի ՌԴ ներկայիս աշխարհաքաղաքական խնդիրների շուրջ:
Աշխատանքից ազատվել է նաեւ ՃՈ Երեւանի հաշվառման քննական ստորաբաժանման ղեկավար Արմեն Դավթյանը:
Նա հայտարարեց, որ ՀԱԿ-ը չունի այլընտրանքային զարգացման ծրագիր և իր համար տարբերություն չկա, թե ՀԱԿ-ն է ինտեգրում ՀՀ-ն ԵՏՄ-ին, թե իշխանությունը: Ըստ նրա՝ դեռ կառավարության ծրագրում կետ կար, որ շարունակելու են ԵՄ-ի հետ համագործակցությունը, իսկ ՀԱԿ-ն ամեն ինչ արեց, որ ներքին ընդվզում չլինի: Մարուքյանը նշեց, որ ՀՅԴ-ն աջակցում էր ԵՏՄ-ի ինտեգրմանը, բայց այդ գաղափարի ընդդիմախոսներին «ջղաձգվողներ» չասեցին, որ ՀՀ ապագան տեսնում են ԵՄ-ում:
Ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նախագծի զեկուցող ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին համեմատեց Բուրբոնների հետ, որոնց մասին ասում են, որ` «ոչինչ չեն մոռացել ու ոչինչ չեն սովորել»:
Պետք է համայն աշխարհին ցույց տալ, որ Մեծ հաղթանակը մեր ազգային ձեռքբերումն է:
Ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ներկայացրեց ՀՀ-ում տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային կառույցների թվերը: Ըստ նրա՝ մարդկային կապիտալի զեկույցում 122 երկրների շարքում ՀՀ-ն 73-րդն է, գործազուրկների թվով ԱՊՀ երկրների շարքում առաջինն է, մարդկային զարգացվածության առումով հետ է Ռուսաստանից և շատ այլ երկրներից, ՀՀ տնտեսությունը 129-րդն է և 13 կետով մեկ տարում զիջել է դիրքերը, գործարարության համար 6 կետով է նվազել, զիջել է դիրքերը առողջապահության, կրթական, գենդերային հավասարության, սոցիալական կապիտալով, ազգային ազատականության ցուցանշներով և այլն:
Ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված ՀՀ-ում կառավարման ճգնաժամի մասին նախագիծը ոչ թե իրականության հետ կապ չունի, այլ տրամաբանություն չկա, որ ՀՀ-ում համակողմանի ճգնաժամ կա: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում արեց ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը:
Ներկայումս Հայաստանում ռուսական ռազմաբազայի ողջ անձնակազմը գտնվում է մշտական կենտրոնացման վայրում:
Իրանի ժողովուրդը երբեք տուրք չի տա սպառնալիքներին ու ճնշմանը:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:
Կիպրոսի նախագահը հերքել է Ռուսաստանի կողմից Կիպրոսում բազա ստեղծելու մասին շրջանառվող լուրերը:
Դատավոր Սադրադին Գաջիևը Խադիջա Իսմայլովային մեղավոր է ճանաչել 147.2 հոդվածով (զրպարտանք) և նրան տուգանել է 2500 մանաթով:
Փետրվարի 17-ին կորած ու օրեր անց Երևանում հայտնաբերված Գյումրեցի աղջկա վերաբերյալ քննության արդյունքում հարուցվել է քրեական գործ` սեռական ոտնձգության համար՝ բռնաբարության «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ Քննչական կոմիտեից հաստատեցին միայն, որ քրեական գործ է հարուցվել, սակայն հրաժարվեցին նշել, թե որ հոդվածով` ասելով, որ խոսքը վերաբերում է անչափահասի։
«Ես նամակը չեմ ընթերցել, ասացին, որ նման բան կա, բայց քանի որ ոստիկանությունը եւ քննիչները տեղում են եղել, ճիշտը այն էր, որ միանգամից քննիչին տրվեր, բացարձակ պատկերացում չունեմ, թե ինչ մասին է, բովանդակությանը ծանոթ չեմ»:
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը փետրվարի 24-27-ին պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա:
Ղրիմի քաղաքակիրթ զարգացումը հնարավոր է միայն անկախ ու անքակտելի Ուկրաինայի կազմում: