
ՌԴ ՀՌՕ-ն հերքել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողի կորելու մասին տեղեկատվությունը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) մամլո ծառայությունը հերքել է Հայաստանում ռուսական ռազմակայանի զինծառայողի կորելու մասին տեղեկատվությունը:
ՀՌՕ-ի մամլո ծառայության պետ, գնդապետ Իգոր Գորբուլը հայտարարել է. «Ներկայումս Հայաստանում ռուսական ռազմաբազայի ողջ անձնակազմը գտնվում է մշտական կենտրոնացման վայրում: Զորամիավորման զինծառայողների հետ միջոցառումներ են անցկացվում օրակարգին համաձայն»:
Սրանից առաջ ռուսական գործակալությունը, վկայակոչելով Հայաստանի ոստիկանության մամլո ծառայությանը, հայտնել էր, որ Գյումրիում կորել է ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը, ով գտնվում է հետախուզման մեջ: