Բաժիններ՝

Ռուսաստանի հատուկ ծառայությունները նոր «Մայդան» են պատրաստում Ուկրաինայում. The Sunday Times

Բրիտանական The Sunday Times թերթը, վկայակոչելով Ուկրաինայում իր աղբյուրները, հայտնել է, որ Կրեմլի հետախուզական ծառայությունները նոր «Մայդան» են պատրաստում Ուկրաինայում:

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ Ռուսաստանը մտադիր է օգուտներ քաղել հասարակական աճող դժգոհությունից՝ կապված նրա հետ, թե ինչպես է կիևյան կառավարությունը պատերազմում Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականների դեմ: Ընդ որում՝ Կրեմլի տեսադաշտում է հայտնվել Ուկրաինայի արևմտյան հատվածը, որն ավանդաբար հավատարիմ է Եվրոպային:

Բացի այդ, «զուգահեռ գործողություն» է պլանավորվում՝ Ուկրաինայի արևելքում անջատողական շարժում բորբոքելու համար: Ուկրաինայի ուժային կառույցներում թերթի բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ ռուս հետախույզները շատ հաջող են օգտագործում Պորոշենկոյի հանդեպ առկա հասարակական ցասումը՝ ազգայնականության հողի վրա բողոքի ակցիա սկսելու և դրանով իսկ երկրի կառավարության ուշադրությունն արևելքից շեղելու համար.

«Նրանց նպատակն ազգայնական հուզումներն են, որոնք կհանգեցնեն նոր «Մայդանի» և որպես հետևանք՝ տնտեսական ու քաղաքական քաոսի: Ոչ վաղ անցյալի իրադարձություններից հետո դրան հասնելը չի լինի բարդ»:

Աղբյուրը հավելել է, որ Պորոշենկոն մտածում է Ուկրաինայի 6 մարզում ռազմական դրություն մտցնելու մասին՝ մասնավորապես ռուս լրտեսների դեմ պայքարում ուժային գերատեսչությունների լիազորություններն ընդլայնելու համար:

«Ազով» գումարտակի հետ կապաված մեկ այլ աղբյուր էլ թերթին հայտնել է, որ եթե Ուկրաինայի կառավարությունը ձախողվի թե՛ երկրի պաշտպանության, թե՛ կոռուպցիան արմատախիլ անելու հարցերում, ապա իրենց կսպասի նոր «Մայդան»՝ նրանից ձերբազատվելու համար:

Ուկրաինական հետախուզությունում թերթի աղբյուրը հայտնել է, որ Ուկրաինայի արևմուտքում աճում է ռազմական գործողությունների ընթացքի հանդեպ դժգոհությունը. «Ուկրաինայի արևմտյան շրջաններում շատերի մոտ կան այնպիսի զգացողություններ, որ իրենք շատ մոտ են գտնվում Եվրոպային և չեն ցանկանում զոհվել երկրի արևելքում Ռուսաստանի դեմ պատերազմում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս