Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեն տվել ցանկալի արդյունքներ. Կիպրոսի նախագահ
Ռուսական ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը, ով փետրվարի 24-27-ին պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա, հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները չեն հանգեցրել այն արդյունքներին, որոնց ձգտել են դրանց նախաձեռնողները.
«Անդամակցելով ԵՄ-ին՝ Կիպրոսը հայտնվեց այն երկրների խմբում, որոնք կարծում էին և շարունակում են կարծել, որ Ռուսաստանի Դաշնությունը ռազմավարական կարևոր գործընկեր է: ԵՄ-ի անդամ երկրներից շատերում ուժեղացել է այն կարծիքը, որ պատժամիջոցները ոչ միայն չեն նպաստել, այլև՝ ընդհակառակը՝ հանգեցրել են եվրոպական երկրների ու ժողովուրդների համար բացասական արդյունքների:
Կիպրոսը փոքր երկիր է, և մենք չունենք հնարավորություն՝ ազդելու համար մեծ երկրների դիրքորոշման վրա: Սակայն մենք կցանկանայիքն գոնե նվազեցնել ու մեղմացնել պատժամիջոցների հետևանքները: Ցանկանում եմ հուսալ, որ ներկայումս ստեղծվող պայմաններում կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանսուա Օլանդի ու նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կգտնվի հարցի դիվանագիտական որոշումը:
Այլ ուղի չկա պարզապես: Նրանց հարաբերություններից է կախված մեր տնտեսությունն ու մեր պաշտպանությունը»: