Արամ Մանուկյան. «ՀՀ տնտեսությունը 13 կետով մեկ տարում զիջել է դիրքերը»

Ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ներկայացրեց ՀՀ-ում տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային կառույցների թվերը: Ըստ նրա՝ մարդկային կապիտալի զեկույցում 122 երկրների շարքում ՀՀ-ն 73-րդն է, գործազուրկների թվով ԱՊՀ երկրների շարքում առաջինն է, մարդկային զարգացվածության առումով հետ է Ռուսաստանից և շատ այլ երկրներից, ՀՀ տնտեսությունը 129-րդն է և 13 կետով մեկ տարում զիջել է դիրքերը, գործարարության համար 6 կետով է նվազել, զիջել է դիրքերը առողջապահության, կրթական, գենդերային հավասարության, սոցիալական կապիտալով, ազգային ազատականության ցուցանշներով և այլն:

«Միակ ոլորտը քաղաքացիական ազատություններն են, որի գծով առաջընթաց է գրանցել, մնացած կետերով կամ անփոփոխ է, կամ հետընթաց է գրանցել»,- ասաց Ա.Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս