Վարդան Այվազյանը՝ ՀԱԿ-ին. «Օժիտի հետևից կռիվը սկսված է»

«Օժիտի հետևից կռիվը սկսված է: Բայց մոռանում եք, որ ուղտն ինչքան էլ սատկած է, 7 իշաբեռ կլինի: Ձեր պայքարը այս ամպագոռգոռ, լացակումած, տարբեր գնահատումներով, շատ պարզ հասկանալի է»,- այսօր ԱԺ-ում ՀԱԿ ներկայացրած կառավարման ճգնաժամի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:

Նա մասամբ շնորհակալություն հայտնեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով ասաց, որ ներկա իրավիճակում նաև ընդդիմությունն իր մեղքն ունի:

Այվազյանի խոսքով՝ այս իրավիճակն է լինում, երբ ընտրությունները դեռ չավարտված սկսում են բզկտել: Ըստ Այվազյանի՝ օժիտը դեռ պետք է վաստակել:

Տեսանյութեր

Լրահոս