Լուկաշենկոն կոչով դիմել է ռուսներին ու ուկրաինացիներին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսներին, բելառուսներին ու ուկրաինացիներին կոչ է արել Հաղթանակի 70-ամյակը դիմավորել համաձայնության մեջ՝ չնայած միջազգային բարդ իրավիճակին.
«Առջևում ունենք մի ամբողջ շարք կարևորագույն առաջադրանքներ, որոնց պետք է լուծել տնտեսական բարդ իրավիճակում ու միջազգային բարդ իրավիճակում: Ինչ էլ լինի, մենք՝ ռուսները, բելառուսներն ու ուկրաինացիները, համատեղ 70-ամյակը պետք է արժանիորեն այդ ժամկետը դիմավորեն խաղաղության ու համաձայնության մեջ:
Պետք է համայն աշխարհին ցույց տալ, որ Մեծ հաղթանակը մեր ազգային ձեռքբերումն է: Մեծ հաղթանակի 70-ամյակի տարում մեզ վրա դրվում է հատուկ պատասխանատվություն՝ բոլոր ոլորտներում ապահովելու համար երկրի ազգային անվտանգությունը»: