Գնացել է պարտքով գումար խնդրելու` համենայնդեպս իր հետ տանելով երկաթյա ձող. Նոր մանրամասներ Լոռիում տեղի ունեցած սպանությունից. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել հունվարի 27-ին Տաշիր քաղաքի բնակչուհի Զոյա Մկրտչյանի սպանության վերաբերյալ:
Սպանությունը կատարելու կասկածանքով, փետրվարի 19-ին ձերբակալվել էր Լոռու մարզի բնակիչ Արմեն Խանաղյանը։
Նա, պարզվում է, որոշել է Զոյա Մկրտչյանից պարտքով գումար խնդրել և հենց այդ նպատակով է հունվարի 27-ին գնացել նրա տուն: Սակայն համոզված լինելով, որ իր սոցիալական ծանր պայմանների և մոր ու քրոջ ունեցած պարտքերի պատճառով մերժում է ստանալու՝ տանտիրուհուն վախեցնելու, նրան վնասելու նպատակով իր հետ նախապես երկաթյա ձող է վերցրել:
Իսկ երբ, պարտքով գումար խնդրելուց հետո Զոյա Մկրտչյանից ոչ միայն մերժում է ստացել, այլև՝ մոր ու քրոջ հասցեին անպատիվ խոսքեր լսել, զայրացել է և երկաթյա ձողով մի քանի անգամ հարվածել կնոջ գլխին՝ սպանելով նրան:
Այնուհետև տանը գումար և արժեքավոր իրեր է փնտրել, բայց չգտնելով՝ վերցրել է հյուրասենյակի սեղանին դրված բջջային հեռախոսը և հեռացել հանցանքի վայրից` իր հետ տանելով երկաթյա ձողն ու իր հետևից բանալիով փակելով դուռը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: