Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը. «Վճռական պահին սուպերլիդերի ծնկները ծալվել են»

«Այո, Հայաստանում կա կառավարման ճգնաժամ: Եվ անցած 20 տարիներին անընդհատ խոսում են իշխանափոխության մասին, բայց իշխանափոխություն երբեք չի իրականացվել»,- այսօր ԱԺ-ում կառավարման ճգնաժամի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ ՀՀ-ում ևս 20 տարի չի լինի իշխանափոխություն, քանի դեռ երկրում չի ձևավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը բնորոշող 3 կետ նշեց. «Ինստիտուցիոնալ ընդդիմությունն ապագայի ծրագիր պետք է ունենա, որ կարողանա ներկայացնել, թե այսօրվա ծայրահեղ վատ վիճակը ինչպես է պատրաստվում փոխել, ինչ քայլերով և ինչ արդյունք է ստանալու: Երկրորդ՝ սուպերլիդերների ինստիտուտը պետք է փոխել սուպերթիմով, որովհետև վճռական պահին սուպերլիդերի ծնկները ծալվել են: Դու ո՞վ ես ընդհանրապես, ցար ու բո՞գ ես, էսօր հանրահավաք անում ես, վաղը չես անո՞ւմ»: Ըստ Փաշինյանի՝ դա նույն է, որ հարթակ դուրս եկածից սպասենք 1000 կգ-անոց ծանրաքար բարձրացնի, ինչը մի մարդու ուժերի բան չէ:

Փաշինյանը նշեց, որ ընդդիմությունը պետք է ունենա ստվերային կառավարություն, որ մարդիկ իմանան, թե այս վատ ֆինանսների նախարարի փոխարեն ով է գալու,
պետք է ունենալ ինստիտուցիոնալ կառույցներ ամբողջ հանրապետությունում:

Երրորդ, ըստ Փաշինյանի, հանրապետության բոլոր ընտրատեղամասերում պետք է ունենա գոնե մեկ վստահված անձ, իսկ եթե չի կարողանում վստահված անձ ապահովել, ո՞նց է անելու իշխանափոխություն:

«Նոյեմբերին չգիտեի՞ք, որ համ բիրտ է, համ կոումպացված է, համ հանցագործ է, համ մարդասպան է»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս քննադատությունը առաջին հերթին իրեն է ուղղում:

Նկատելով, որ առանց իմանալու, թե «էդ ատրճանակը ոնց են վերցնելու, որտեղ են մտցնելու», չպետք է ժողովրդին հուսադրեն:

Տեսանյութեր

Լրահոս