Բաժիններ՝

Ուկրաինան երբեք չի հրաժարվի Ղրիմից. Պորոշենկո

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է բոլոր միջոցներով պաշտպանել Ղրիմում բնակվողների իրավունքները: Բացի այդ, նա հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի հրաժարվի թերակղզու վրա իր ինքնիշխան իրավունքներից:

Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Պորոշենկոյի խոսքերով՝ Ռուսաստանին Ղրիմի միանալու վերաբերյալ անցկացված հանրաքվեն անհեթեթություն էր, որը կոչված էր քողարկել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի բաց ագրեսիան.

«Մեր պետությունը ոչ մի դեպքում չի ճանաչում այդ անազնիվ ակտի արդյունքները, որն անցկացվել է ի հակադրումն Ուկրաինայի ազգային օրենսդրության ու միջազգային իրավունքից, առավել ևս, որ Ղրիմի բնակիչների մեծ մասը և առաջին հերթին Ղրիմի թաթարներն ու ուկրաինացիներն ակտիվորեն բոյկոտեցին քաղաքական այդ շոուն՝ պահպանելով Ուկրաինային իրենց հավատարմությունը:

Ղրիմի քաղաքակիրթ զարգացումը հնարավոր է միայն անկախ ու անքակտելի Ուկրաինայի կազմում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս