Աղացեք ճակնդեղի արմատները: 250 գրամ արմատների վրա ավելացրեք 1 ճ/գ 9%-անոց սպիրտային քացախ: Լավ խառնեք և թողեք մնա 15-20 րոպե: Ստացված զանգվածն անցկացրեք քամիչի միջով:
«Ես ինձ «մամայի աղջիկ» չեմ համարում: Մամային շատ սիրելով հանդերձ՝ երբեք «մամայի աղջիկ» չեմ եղել: Առհասարակ ծնողներս ինձ երբեք երես չեն տվել: Կարծում եմ՝ դա մարդու տեսակից է գալիս: Երբեք չեմ սիրել կախվածության մեջ լինել որևէ մեկից, անգամ՝ ամենահարազատ մարդկանցից: Ինքս պետք է իմ գումարն աշխատեմ, ես պարտականություններ ունեմ իմ ծնողների հանդեպ, և այլն… Ես շատ լուրջ եմ մոտենում այդ հարցերին»,- ասում է նա:
Մաքրեք միջին չափսի սխտորը, լվացեք, ճզմեք և լցրեք մաքուր տարայի մեջ: Այնուհետև ավելացրեք մի բաժակ արևածաղկի յուղ: Խառնուրդը 12 ժամ պահեք սառնարանում:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հայ-ռուսական երիտասարդական առաջին համաժողովն իրականացնելու նպատակով «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար կառավարությունը շուրջ 10 մլն դրամ է հատկացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
«Նախ առաջարկը գրավեց ինձ, քանի որ այս շրջանում գրաֆիկս ազատ էր: Ունեի մեկ այլ ֆիլմի առաջարկ, որը դրսում էր լինելու, բայց ինչ-ինչ պատճառներով պետք է մնայի Հայաստանում,-ասաց դերասանը և շարունակեց,- Մինչ առաջարկն ընդունելն ուսումնասիրել եմ ամբողջ անձնակազմը, խոսել եմ ռեժիսոր Վահե Սահյանի հետ, ում հետ աշխատել էի«Կյանքի գինը», «Վերադարձ» սերիալներում: Առաջարկը խոստումնալից էր, հասկացա, որ որակ կլինի: Իհարկե, 100 տոկոսով չեմ կարող գուշակել, հնարավոր է՝ սխալվեմ կամ բացթողում լինի»:
«Վաչեն դեռ 14 տարեկանից ապրում է զինվորական կյանքով, նա քաղաքային կյանքից չէր գնացել ինտիտուտում սովորելու: Վաչեն այն երիտասարդը չի, որ այդպիսի դաժանության գնա: Անմեղ երիտասարդը, որը պայծառ պլաններ ուներ, պետք է պատասխան չտա վիժվածքների կատարածի համար»:
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնք թելադրված են աշխարհում էբոլա վիրուսի հարուցած հիվանդության լարված իրավիճակով, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններով:
ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հրազենային վիրավորումից այսօր՝ փետրվարի 5-ին մահացած 25-ամյա Շեքսպիր Հակոբյանը Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի բնակիչ էր:
Առաջացած տարածքում կառուցվելու է չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց, որի ստեղծման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ և ՉԺՀ նախագահների 2010թ. հանդիպման ժամանակ:
Երգիչ-հումորիստ Արամ Mp3-ին ներկայացնում է, երկար սպասված, «Help» տեսահոլովակի անոնսը։
«Ռոբերտ Քոչարյանի ժամանակվանից կային այս խնդիրները: Եվ մենք այս պահանջները դրել ենք: Եվ այն ժամանակ, չեմ ուզում անունը տամ, բայց ամենակարկառուն իշխանական դեմքերից մեկն ասում էր՝ բա այսքանը որ տանք ընդդիմությանը, էլ ինչո՞ւ ենք գալիս իշխանության: Այո, դա է հարցը, որ փոխվում է իշխանության գալու մոտիվացիան, որովհետև շատ պարզ բան է այսօր կատարվում` այս համակարգն ապահովում է մի երևույթ, որ ընտրությունների ժամանակ հաղթածը ստանում է ամեն ինչ, պարտվողը` ոչինչ»,- ասում է նա:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դժվարացել է նշել, թե հայկական որ գյուղերի ուղղությամբ է այդ պահին հակառակորդը կրակոցներ արձակվում, սակայն նշել է, որ ներկա դրությամբ սահմանին կրակոցներ հնչում են:
Այն ուղղված է միջազգային հարաբերություններում զանգվածային ոչնչացման զենքերի և դրանց փոխանցման միջոցների տարածման դեմ պայքարի օրակարգային խնդիրների լուծմանը:
Արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին իշխող Հանրապետական կուսակցությունում խոսել անգամ չեն ցանկանում։ Ըստ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, նոր իշխանություն կարող է ձևավորվել միայն հերթական ընտրությունների միջոցով. որ ուժը առավելագույն ձայներ հավաքի, նա էլ կլինի իշխող։
Փետրվարի 5-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն՝ Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
2012 թվականին, երբ շահագործման հանձնվեց «Գյումրի» ԲԿ-ն, այնտեղ տեղափոխվեցին Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական և Մարզային հիվանդանոցները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի նիստին:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը 2015թ. փետրվարի 3-ին փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Մելանյա Առուստամյանին նշանակել է Հանրային պաշտպանի գրասենյակի նոր ղեկավար՝ չորս տարի ժամկետով:
«Կասեմ, որ էշն իրենք են, խոտը մեր առաջ են դրել՝ Հայաստանի իշխանությունների թույլտվությամբ»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ռուսական մամուլում տարածված այն տեղեկությունների մասին, որ Գյումրիում 7 մարդու սպանության մեջ մեղադրվող ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը տառապում է հոգեբուժական հիվանդությամբ՝ օլիգոֆրենիայով, նման տեսակետ հայտնեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Տնտեսվարողներին ՀԴՄ-ներով ապահովելու նպատակով «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացրել է 910 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Թեյի ծառի յուղը շատ օգտակար է առողջության և բերանի խոռոչի համար, քանի որ այն մաքրում է լեզուն, ամրացնում լնդերը, կանխարգելում կարիեսն ու հեռացնում ատամների և լնդերի արանքում հավաքված սնունդը: Այս յուղի կանոնավոր օգտագործման դեպքում կարող եք 2 երանգով սպիտակեցնել ձեր ատամները:
«Ես իմացա, որ հավաքվել էին գյուղում, բայց թե ինչ է եղել հետո, ես տեղյակ չեմ, բայց գյուղացիները բորբոքված էին»,- 168.am-ի հետ զրույցում` խոսելով Սառնաղբյուր գյուղում ստեղծված լարված իրավիճակի մասին՝ ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերին հրավիրել էր խորհրդաժողովի, խորհրդաժողովը կեսից հեռացավ: ԲՀԿ-ականները պատճառաբանեցին, թե Գ. Ծառուկյանը «հանկարծակի հանդիպման է մեկնել մարդկանց հետ», բայց կվերադառնա:
Փետրվարի 4-ին, ժամը 18.30-ին, մի քաղաքացի ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է տվել, որ անհայտ հանգամանքներում գողացել են իր տան հյուրասենյակի պահարանում գտնվող բաժակի մեջ դրված ոսկյա մատանին` պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս:
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական ուժերի խորհրդաժողովը կազմալուծել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների աշխատանքն ու ստիպել նրանց ընդհատել իրենց օրենսդիր աշխատանքը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր իր բողոքների քննության ընթացքում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը լրացրեց իր բողոքները: Փաստաբանն անդրադարձավ 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածին նրա մասնակցությանը:
Գերխոշոր հարկատուների՝ առաջին 10 տեղերը զբաղեցնող ընկերությունների ընդհանուր հարկերի չափը գրեթե չի ավելացել։
Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ իր հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող ՀՀ քաղաքացի Լևոն Անդրեասյանի նկատմամբ ադրբեջանական մարտական հենակետից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
Vogue.ru կայքը ներկայացրել է, թե ինչպես է ստեղծվել «Chanel Haute Couture» գարուն-ամառ 2015 հավաքածուն: Հավաքածուի մեջ ներառված հագուստն ու աքսեսուարներն ամբողջովին գարնանային և ամառային վառ գույներով ու ծաղիկներով են համալրված: