![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսական ռազմաբազայից անհետացած հայ զինծառայող Արթուր Աֆյանը ռազմակայանո՞ւմ է
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/Gyumri-artur.jpg)
Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգը քիչ առաջ հերքել է Հայաստանում 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման մասին լուրերը: «Այս պահին ռազմակայանի ամբողջ անձնակազմը գտնվում է մշտական տեղակայման վայրերում: Զինծառայողների հետ կատարվում են աշխատանքներ՝ օրվա կարգացուցակի համաձայն»,- Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) մամլո ծառայության պետ, գնդապետ Իգոր Գորբուլը՝ ըստ էության հերքելով Հայաստանում ռուսական ռազմակայանի զինծառայողի կորելու մասին տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մամուլի խոսնակ Սերգեյ Գրեչինը «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է. «ՀՀ քաղաքացի և մեր պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանն օրեր առաջ ծառայությունից հետո ազատ էր արձակվել, մեկնել էր տուն հանգստի, որից հետո կինը դիմեց մեզ՝ ասելով, որ չի կարողանում գտնել նրան: Նորկա պահին Հայաստանի իրավապահ մարմինների հետ միասին շարունակում ենք որոնողական աշխատանքները»: