Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն ու Վրաստանը քննարկելու են ռուս-աբխազական ու ռուս-օսական պայմանագրերի հարցը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փետրվարի 25-ին Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը, որը կանցկացվի դեսպանների մակարդակով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:

Նրա խոսքերով՝ հանդիպմանը մասնակցելու են Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին ու նրա տեղակալ Դավիթ Դոնդուան. «Քննարկման հիմնական թեման լինելու են Ռուսաստանի Դաշնության ու օկուպացված ռեժիմների միջև այսպես կոչված պայմանագրերի ստորագրումը, ինչպես նաև այն սպառնալիքները, որոնք իրենում պարունակում է Ռուսաստանի բռնազավթման քաղաքականությունը»:

Փետրվարի 18-ին Ռուսաստանն ու Հարավային Օսիան ստորագրել են պետական սահմանի մասին պայմանագիր: Դրա հետ մեկտեղ նրանք մտադիր են ստորագրել նաև դաշնակցության ու ինտեգրման մասին պայմանագիր: Հունվարի 23-ին ՌԴ Պետդուման վավերացրել է «դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին» պայմանագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս