Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Ալեքսանդր Արզումանյանի խոսքով՝ սա պատեհ առիթ է, որ այն ուժերը, որոնք հրապարակներում խոսում են Ս.Սարգսյանի պաշտոնանկության մասին, ցույց տան իրենց դիրքորոշումը: Նա կոչ արեց ամիսներ շարունակ փողոցներում խոսելու փոխարեն կողմ քվեարկել, հետո քննարկել:
Փաստ է, որ Սերժ Սարգսյանը չի կարող համախմբել Հայաստանը, Արցախը և Սփյուռքը համահայկական հռչակագրի շուրջ: Այս կարծիքին է նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյան, որն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, թե ՀՀ նախագահը ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին որպես «չարիք», որը թույլ չի տալիս, որ համազգային համախմբում ունենալ, բայց իրականում, բոլորը հասկանում են, որ Հայաստանում ձևավորվել է անտոգանիզմ հանրության և իշխող ուժի միջև, և այդ անտոգանիզմի պատճառն այն է, որ հանրությունն արդեն հասկանում է և ընդունում է, որ Հայաստանում իշխանությունն արդեն յուրացված է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը:
Փետրվարի 20-ին Երևանի Բագրևանդ թաղամասի 44 տան հարակից այգում հայտնաբերվել է 52-ամյա Աշոտ Կառլենի Վարդանյանի դին` պարանով ծառից կախված վիճակում:
Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ալեխանդրո Գոնսալեսի «Բերդմեն» ֆիլմը:
Ազգային ժողովն այս իրավիճակում պետք է քննարկման առարկա դարձներ Գագիկ Ծառուկյանի հանդեպ Սերժ Սարգսյանի ահաբեկչական գործողությունները: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա կատարվածը որակեց որպես «գրոհ սահմանադրական ազատությունների վրա»:
Այս մասին երեկ հայտարարել է «Ռոսօբոռոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը:
Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն իր աշխատավայրում հանդիպեց Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:
ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր ԱԺ է եկել կարմիր խնձորը ձեռքին, որն էլ իր հետ տարել է ԱԺ նիստերի դահլիճ:
Այսօր Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախքան օրակարգին անդրադառնալը հայտարարեց, որ ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ըստ նրա՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, հրաժարականի հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում կարող է հետ վերցնել դիմումը, եթե չի վերցնում, նրա պատգամավորական լիազորությունները դադարեցվում են:
Կտրուկ ավելացել են նաև ավիատոմսերի գները:
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դուրս գալով նիստից՝ չպատասխանեց լրագրողների հարցերին: Փոխարենը նա քառյակ արտասանեց Հովհաննես Թումանյանի «Թմբկաբերդի առումը» պոեմից. «Գործն է անմահ լավ իմացեք…»,- ասաց Ուրիխանյանն ու ավելացրեց, թե մամուլում պատշաճ կարգով կտեղեկացվի նիստի մասին։
Ես առանձնակի ջերմությամբ եմ ուզում շնորհավորել այս պահին hայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած մեր զինվորներին, բոլոր նրանց, ովքեր ամուր ու անսասան են պահում հարազատ Արցախի սահմանները` չխնայելով նույնիսկ սեփական կյանքը:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովը փետրվարի 21-ին կայացած նիստում երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհելու վերաբերյալ որոշում է կայացրել:
Ընդհանուր առմամբ, Եգիպտոսը 13 հարված է հասցրել հարևան երկրի տարածքում գտնվող թիրախներին:
Նորք Մարաշում իր զույգ 8-ամսական երեխաների հետ վրաերթի ենթարկված 29-ամյա Աննա Հարությունյանի առողջական վիճակը կայուն է:
Դամասկոսում կասկածներ ունեն Թուրքիայի կատարած քայլի իրական նպատակների վերաբերյալ:
Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Արտաշատի խճուղի-Նորագավիթ 1-ին փողոց խաչմերուկի Երկաթուղային գծանց հատվածում բախվել են Toyota մակնիշի 88 ZV 889 համարանիշի ավտոմեքենան և էլեկտրագնացքը:
Բրիտանական կառավարությանը հանձնարարվել է նաև խստացնել անվտանգության միջոցները:
Վեճի ժամանակ երկու 8-րդ դասարանցիներ դանակի վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:
Փետրվարի 20-ին Բագրևանդ թաղամասի տներից մեկի այգում ծառից կախվելու միջոցով ինքնասպան է եղել Աշոտ անունով 52-ամյա տղամարդ:
Այս մասին հայտնել է Իսրայելի ռադիոն:
Հայտնում եմ ձեզ, որ դուրս եմ գալիս ԱԺ ‹‹Բարգավաճ Հայաստան›› խմբակցությունից: Այսուհետ ԱԺ-ում հանդես կգամ որպես անկուսակցական պատգամավոր:
Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը:
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանը, ով անհետացել էր փետրվարի 21-ի առավոտյան, դեռ չի հայտնաբերվել:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փետրվարի 23-ին, ժամը 08.57-ին տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան – Մեղրի հատվածում՝ Քարահունջ գյուղի մոտակայքում (241-րդ կմ), տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհահատվածը միակողմանի փակ է:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը զինծառայողներին կոչ է արել գտնվել մարտական լիովին պատրաստության մեջ:
ԵՄ-ը մտավախություն ունի, թե Բուդապեշտը կարող է արգելափակել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելը: