Վաղը «Գրիբոյեդով» ակումբը կհյուրընկալի Արթուր Չիլինգարովին

Այս ամիս Կրեմլի քաղաքականության քարոզիչ Դմիտրի Կիսելյովի համակարգմամբ գործող «Գրիբոյեդով» երևանյան ակումբը կհյուրընկալի ԽՍՀՄ և ՌԴ հերոս, պետական և քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Արթուր Չիլինգարովին: Այս մասին տեղեկանում ենք griboedoff.net կայքէջից, որտեղ զետեղված տեղեկատվության համաձայն, վաղը կիսագաղտնիության պայմաններում գործող ակումբում նա կխոսի ՌԴ ներկայիս աշխարհաքաղաքական խնդիրների շուրջ:

Հիշեցնենք, որ «Գրիբոյեդով» ակումբի հավաքներն անցկացվում են ամիսը մեկ անգամ, երևանյան տարբեր էլիտար ռեստորաններում ։ Վերջին հանդիպումները սովորաբար անցկացվում են «Երևան Պլազա» հյուրանոցի վերին հարկում գտնվող ռեստորանում: Ակումբի վերջին հյուրերն են եղել «Միացյալ Ռուսաստան» ՌԴ-ի իշխող կուսակցության բարձրագույն խորհրդի բյուրոյի անդամ Վլադիմիր Գրուզդևը, Ժողովրդավարության ու համագործակցության ինստիտուտի նյույորքյան ներկայացուցչության ղեկավար, դասախոս, քաղաքական վերլուծաբան Անդրանիկ Միհրանյանը և կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը: Ակումբի անդամներն են քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, Շուշանիկ Արևշատյանը, Տիգրան Լիլոյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և այլոք:

Տեսանյութեր

Լրահոս