Վիսկիի փոքր քանակը կարող է օգնել թեթևացնել մրսածության ախտանիշերը: Կարելի է վիսկիի մի քանի կաթիլ ավելացնել թեյի մեջ և օգտագործել մրսածության դեպքում: Սա ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, եթե դուք ջերմություն ունեք:
Aravot.am-ի տեղեկություններով, գիշերվանից կորել է Շիրակի մարզում տեղակայված ռուս սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող (ազգությամբ հայ է, գյումրեցի, անունը Արթուր, ազգանունը դեռ չի հաջողվել ճշտել ), որի մասին տեղյակ է պահվել Շիրակի մարզային ոստիկանությանը:
Փետրվարի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 40.3 մլն ԱՄՆ դոլար:
Ձմռանն օրգանիզմը ջանք ու եռանդ չի խնայում տաքանալու համար; Բավական ահռելի էներգիա է ծախսում տաքանալու վրա, մանավանդ եթե եղանակին ոչ համապատասխան եք հագնվում: Քաղցր մի բան ուտելը, որպես արագ էներգիայի աղբյուր դառնում է օրգանիզմի համար արագ լուծում: Դե խեղճ սառած ուղեղ արի ու միացրու կամքի ուժը և պայքարիր այդ մոլեգին պահանջի դեմ: Քաղցրակերության հարցում մեծ դերակատարություն ունի նա
Փետրվարի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ ՀՀԿ մարզային երիտասարդական կազմակերպությունների ինտելեկտուալ խաղ-մրցույթի հանրապետական փուլը, որին մասնակցում էին մարզային փուլերում հաղթող ճանաչված թիմերը` Արագածոտնի մարզից Ապարանի շրջանային երիտասարդական կազմակերպությունը, Սյունիքից` Կապանի շրջանային երիտասարդական կազմակերպությունը, Կոտայքից` Չարենցավանի, Լոռու մարզից` Վանաձորի, Արմավիրից` Վաղարշապատի, Գեղարքունիքից` Գավառի, Արարատից` Արտաշատի, Տավուշից` Նոյեմբերյանի և Շիրակի մարզից` Գյումրի2 շրջանային երիտասարդական կազմակերպությունը:
Ինչքան ես պատերազմական գործողություններից ծանոթ եմ զենքին, պատկերացնում եմ, որ ընդամենը 19 տարեկան զինվորը ի վիճակի չէր նման կրակոցներ իրականացներ ու հոգեպես այնքան հավասարակշիռ լիներ, որ չբռնվեր: Դա պետք է գիտակ մարդը արած լիներ, նման իրավիճակներին ծանոթ մարդը: Ես հասկանում եմ, թե ինչ է նշանակում զենքով մարդուն կրակել:
«Տեսահոլովակից հետո մեկ կամ երկու անգամ եմ հանդիպել Վարդային: Նրա հետ շատ լավ հարաբերություններ ունենք, սակայն նույնիսկ մտերիմ չենք: Այնպես չէ, որ մշտական կապի մեջ ենք, պարբերաբար զանգում ենք իրար»:
Սեյրան Օհանյանը ներկայացրել է նաև իր տեսակետներն ու դիրքորոշումները կանանց բարձրաձայնած մի շարք խնդիրների և առաջարկների վերաբերյալ, սպառիչ պատասխաններ է տվել բոլոր հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ պաշտպանական քաղաքականության տարբեր ասպետկներին, տարածաշրջանային մարտահրավերներին, հակառակորդի որդեգրած գործելաոճին և դրանց ի պատասխան ձեռնարկվող քայլերին:
Ամեն ինչ` զենքի մասին. խորհուրդներ և հորդորներ ոստիկանությունից:
Պերմյակովը անմեղ զոհ է. ոճիրից 40 օր հետո Ավետիսյանների հարազատների կասկածները խորանում են:
«Կույրերի միավորման» Գյումրու ուսումնադաստիարակչական ձեռնարկություն ՍՊԸ երկար տարիներ ի վիճակի չէ ապահովել կույր և տեսողական խնդիրներ ունեցող շահառուների զբաղվածությունը:
«Այն, ինչ տեղի ունեցավ, դա Գագիկ Ծառուկյանի պարտությունն էր: Կապ չունի՝ ինքը հիմա ինչպես է մեկնաբանում այդ ամենը՝ հայտարարելով, որ ինքը չի ցանկանա ժողովրդի արյուն թափել, ժողովրդի արյան միջոցով գալ իշխանության, բայց դա չի փոխում այն իրավիճակը, որը տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո: Սա շեշտակի հարված էր և՛ ԲՀԿ-ին, և՛ ընդհանրապես ընդդիմադիր դաշտին: Սա հիասթափություն առաջացրեց շատերի մոտ, և, առավել ևս, ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակության տարբեր շերտերի մոտ»,- ասում է քաղաքագետը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
«ԵՄ-ն սպասում է, որպեսզի հայկական կողմը հստակեցնի` ինչ է հնարավոր անել և ինչպես առաջ գնալ: Դա Հայաստանը պետք է թելադրի, քանի որ ԵՄ-ի հետ այդ հարաբերությունները պետք է համատեղելի լինեն Հայաստանի ԵՏՄ հանձնառությունների հետ»:
Փետրվարի 21-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «ՎԱԶ-2104» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ.քաղաքացիներին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 21-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1945 թ. ծնված Ռիմա Հ.-ն և հայտնել, որ Վարդանանց փողոցի թիվ 18/2 հասցեի մոտ խփել են իր գլխին և տարել պայուսակը, որի մեջ եղել է երեք բջջային հեռախոս և գումար:
Վիճաբանության ընթացքում տուն է մտել Էլվերայի որդի Արտավազդը և տեսնելով, որ Ոսկին վիճաբանում է իր մոր հետ, միջամտել է վիճաբանությանը և Ոսկուն «մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով նրա առողջությանը ձախ բազկի վերին երրորդականի դրսային մակերեսի, ձախ բազկի վերին երրորդականի հետին մակերեսի և աջ բազկի միջին երրորդականի ներսային մակերեսի արյունազեղումների ձևով թեթև վնաս:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկա նիստում՝ փետրվարի 25-ին, կքննարկի ու, ըստ ամենայնի, կհաստատի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության 2015 թ-ի ներդրումային ծրագիրը:
Գողություն կատարողներից երկուսին կալանավորեցին:
Արդեն մամուլում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև եղել է համաձայնություն, ըստ որի՝ Գագիկ Ծառուկյանը պետք է դառնար նախագահ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱԺ նախագահ.
Դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու գործով 3 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտված դատապարտված Կարեն Արայանը, shamshyan.com-ի տեղեկություններով, ապրիլին ազատ կարձակվի:
«Volkswagengolf» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` Նոր Նորքի բնակիչ Ռազմիկ Ավետիսյանն է, ով աշխատում է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում` որպես իրավաբան: Ռազմիկ Ավետիսյանը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ, տարիներ առաջ ինֆարկտ է տարել և սրտի բարդ վիրահատությունների ենթարկվել:
Փետրվարի 16-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել «գանգուղեղային ծանր տրավմա» ախտորոշմամբ 1933 թ. ծնված Վասիլ Ա.-ին հիվանդանոց ընդունելու մասին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին` ժամը 18:30-ի դրությամբ, Բաղրամյանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում ձյուն է տեղում:
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի անդամների և տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ:
Պարզվում է` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), չնայած իր սկանդալային պահվածքին, բացարձակապես «թույն չի շնչում» ընդդիմադիր պատգամավորների և, առհասարակ, մարդկանց նկատմամբ:
«ԲՀԿ-ն չի կարող համարվել ընդդիմադիր կուսակցություն, և ընդհանրապես ԲՀԿ-ին չի կարելի համարել կուսակցություն: Նույնը կարող եմ ասել նաև ՀՀԿ-ի մասին: ՀՀԿ-ն փողատեր վերնախավի կողմից ձևավորված խմբակ է»,- ասում է Աղասի Թադևոսյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քաղաքացի Արթուր Կարապետյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Պողոսյանի նկատմամբ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի համար շատ նորմալ է, երբ Հանրապետության առաջին և երրորդ նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը, գոնե պահպանում են կոռեկտությունը և հարաբերվում են գոնե նամակագրական տեսքով: 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջին և երրորդ նախագահների վերջին բաց նամակագրությանը՝ քաղաքագետը միաժամանակ նշեց, որ նորմալ չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նախ առաջարկում է հանդիպել, հետո մերժում է երրորդ նախագահի՝ հանդիպելու պատրաստակամությունը.
Փետրվարի 22-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 26-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ