«Մի օր կգա, ֆռոնտը չենք կարողանալու պահել: Պիտի մի հատ պատերազմ պարտվենք, որ հասկանա՞ք, որ ճգնաժամի մեջ ենք: Բոլոր կարմիր գծերին մոտեցել ենք՝ արտաքին պարտքի, ԿԲ-ի պահուստների և անցնելու ենք էդ գծերը, հետո ի՞նչ ենք անելու: Կորցնելու ենք մեր երկրի ներդրումային վստահելիությունը»,- այսօր ԱԺ նիստում կառավարման ճգնաժամի մասին ԱԺ նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Սպանված Ավետիսյանների հարազատներն, ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր Շիրակի մարզի դատախազությունում իրենց դժգոհությունն էին հայտնում գործի քննության վերաբերյալ: Մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, հավանաբար, դիմելով հանդիպմանը ներկա լրագրողներին, ասաց. «Ժողովուրդ, երևի ռեպորտաժի համար արդեն բավարար է, այսքան նկարահանում եք, ի՞նչ»:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դադարեցնում է իր կուսակցական գործունեությունը եւ հեռանում է ԲՀԿ կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Դրա դիմաց նա կպահպանի պատգամավորական աթոռը։
Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրեց ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամի մասին ԱԺ հայտարարության նախագիծը: Դրանում, մասնավորապես, նշվում է, որ՝ «կոռուպցիան ու մենաշնորհները շարունակում են մնալ Հայաստանի տնտեսության և կառավարման համակարգի ամնամեծ չարիքը», ինչը հաստատել են մի շարք միջազգային ու տեղական հեղինակավոր կառույցների կողմից:
«Իսկ ինչո՞ւ հանձնեցին ռուսներին, քաղաքացիական հագուստով բռնել են, ի՞նչ իրավունք ունեն հանձնել ռուսներին»,- Շիրակի մարզի դատախազից հետաքրքրվեց ներկաներից մեկը: «Ըստ իմ ունեցած տվյալների՝ որևէ մեկը ռուսին Պերմյակով չի հանձնել»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը, ինչին ի պատասխան ներկայներից մեկը նշեց. «Հայերը վերցրել են՝ հանձնել են»: «Դա ձեր և որոշ լրատվամիջոցների կարծիքն է: Իմ ունեցած տվյալներով՝ որպես մարզի դատախազի, տվյալ անձին բռնել են Ռուսաստանի համապատասխան ստորաբաժանումները» ,- պատասխանեց Շիրակի մարզի դատախազը:
Ձեր համակրելի կերպարն ու հաղորդավարական առինքնող ձայնը երկար տարիներ էկրանից ուղեկցել են Հայաստանի հեռուստադիտողների մի քանի սերունդների:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 241-րդ կմ-ում փլուզված ժայռաբեկորները «Ոսմար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների ջանքերով մաքրվել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
«Վերջին տարվա ընթացքում մենք հակամարտության ակնհայտ սրման ականատեսն ենք դարձել, այսինքն` լարվածությունը հասել է ամենաբարձր կետին, բայց պատերազմ չի սկսվում: Ակնհայտ է, որ Բաքուն ցանկանում է «ճոճել նավակը», որպեսզի ակտուալացնի հակամարտությունը»:
ՇՄ Դատախազությունում Ավետիսյանների հարազատները բողոքում են: Նրանք ասում են, որ տարածքը չեն լքի այնքան ժամանակ, մինչև չժամանի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Նրանք դատախազ Րաֆֆի Ասլանյանի աշխատասենյակում պահանջում են, որպեսզի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը գա Գյումրի եւ պատասխանի իրենց հուզող հարցերին, հակառակ պարագայում սպառնում են, թե կմնան տեղում եւ չեն հեռանա դատախազության շենքից:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ լիազոր և արտակարգ դեսպան Ռիչարդ Միլսին: Նախարարը, շնորհավորելով դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի կրթության և գիտության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին:
Նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ապրլի 25-ից հետո ՀՅԴ-ն հայտնվելու է ԲՀԿ-ի կարգավիճակում:
«Իրան են ճնշում, ընձի ես հարցնո՞ւմ»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:
Այս մասին հայտարարել է Արիֆ Յունուսի փաստաբան Աֆգան Մամեդովը:
168.am-ի դիտարկմանը, որ 12 կետանոց պայմաններ են առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Սերժ Սարգսյանի կողմից, Բաղդասարյանն ասաց. «Բա ո՞ւր են այդ պայմանները, նման պայմաններ չկան: Առաջիններից մեկը ես տեղյակ կլինեի դրա մասին»:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր բացակայությունների վերաբերյալ անձամբ հիմնավորումներ չի ներկայացրել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Իրանի ժողովուրդը վիթխարի ճնշման տակ է միայն նրա համար, որ պաշտպանում է իր վճռականությունն ու քաղաքացիական նպատակներով միջուկային տեխնոլոգիաներից օգտվելու իր անքակտելի իրավունքը:
Այսօր ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքած Արագած Ախոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե չնայած դուրս է եկել ԲՀԿ-ից, բայց շարունակում է մնալ ԱԺ խմբակցության անդամ՝ մանդատը պահպանելու համար, բայց լինելու է անկախ պատգամավոր:
«Սահմանային վարչության ներկայացուցիչները Հայաստանի Ոստիկանության հետ համատեղ որոնողական աշխատանքներ են տանում»։
«Վելես» հասարակական կազմակերպությունը վերջերս ամփոփեց իր գործունեության մեկ տարին և հետ հայացք գցելով մեր կատարած աշխատանքին, մենք եկանք այն եզրակացման, որ ամիսներ շարունակ մենք պայքարել ենք իրականում ոչ թե վաշխառուների և խարդախների խմբի, այլ նրանց հովանավորող՝ Դատախազության ներկայացուցիչների դեմ: Ավելին, առկա խնդիրների մասին փորձել ենք տեղեկացնել նաև անձամբ Ձեզ, սակայն Ձեր անտարբեր և անհաղորդ կեցվածքը մեզ մոտ կասկածներ առաջացրեց, որ վերոնշյալ խումբն իր հանցավոր գործունեությունը ծավալում է ՀՀ գլխավոր դատախազության հովանավորությամբ կամ անգործության շնորհիվ:
Այս մասին են վկայում ԷՄ-ի Էներգետիկ միության համար պատրաստված երկու փաստաթղթերը:
ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը պնդեց, թե հարցը պետք է ցեղասպանագիտորեն քննարկել: Հայտարարելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը հայ պատմագիտական մտքի հսկաներից է, Ֆարմանյանն առաջարկեց փաստաթուղթն ուղարկել նրան ու կանխատեսեց, թե Հովհաննիսյանը 2 կնշանակի:
«Ինչո՞ւ, օրինակ, առաջին նախագահը շատ քիչ քննադատեց իշխանություններին այդ հարձակման համար, որովհետև ժամանակին նա համարյա նույնն է արել Դաշնակցության հանդեպ: Մի օր արթնացանք ու տեսանք, որ ՀՅԴ-ն ընդհանրապես «չարիք» է, և այլն»:
Փետրվարի 23-ին, ժամը 13.06-ին ՍՊԾ պատասխանատու հերթապահը տեղեկացրեց, որ տեղական ժամանակով ժամը 12.05-ին ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.860 և արևելյան երկայնության 46.320 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 10 կմ խորությամբ և 3.8 մագնիտուդով երկրա
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կոլեգիայի անդամներին հորդորել է առաջարկություններ ներկայացնել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, միաժամանակ տեղեկացնելով քաղաքաշինության նախարարության երկու նախաձեռնությունների մասին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:
աղաքաշինության ոլորտի պատասխանատուն անդրադառնալով կոլեգիայի օրակարգային հարցերին, ներկայացրել է «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագրի առաջարկը՝ Նալբանդյան-Թումանյան հրապարակը ճարտարապետ Նիկոլայ Բունիաթյանի անունով կոչելու վերաբերյալ:
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 7 բ շենքի 44 բնակարանի բնակիչ, 1989 թ. ծնված Արթուր Սուրենի Աֆյանը, որը փետրվարի 21-ին, ժամը 02.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Հարցին՝ կարո՞ղ են այս իրավիճակում նոր ուժեր ի հայտ գալ, Ա.Ղուկասյանն այսպես արձագանքեց. «Ո՞նց կարող են նոր ուժեր իր հայտ գալ: Բաղրամյան 26-ը հիմա պետք է հայտարարություն տա՞, որ պահանջվում է ըննդիմություն, խնդրում ենք աշխատանքի ներկայանալ, պատրաստ լինել, որ այդ ընդդիմադիր գործունեության արդյուքնում կորցնելու եք կյանքը, պատի
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդին կից Պատանդների ազատ արձակմանն աջակցելու կենտրոնի բանագնաց Յուրի Տանդիտը: