«ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ չկա»

Ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված ՀՀ-ում կառավարման ճգնաժամի մասին նախագիծը ոչ թե իրականության հետ կապ չունի, այլ տրամաբանություն չկա, որ ՀՀ-ում համակողմանի ճգնաժամ կա: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում արեց ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը:

Ըստ նրա՝ դասական ճգնաժամն այն է, որ օրենսդիր գործունեությունը կաթվածահար է և ինստիտուտները չեն կարողանում նորմալ գործել, իսկ նման բան ՀՀ-ում չկա:

Ա.Զաքարյանի խոսքով՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը տապալված չէ, իսկ ներքին ճգնաժամի բացակայության մասին խոսում է ՏԻՄ ընտրությունների ժամանակ բնակչության հետաքրքրությունը: Նա նշեց, թե բարոյական չէ, համակողմանի կառավարման ճգնաժամի մասին խոսելը:

Տեսանյութեր

Լրահոս