Իրանը բանակցությունները կշարունակի ԱՄՆ-ի կողմից հարգանք ցուցաբերելու դեպքում. Արաղչի

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը շարունակելու է բանակցությունները՝ պայմանով, որ ԱՄՆ-ի կողմից լինի հարգանք:

Արաղչին ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ի կողմից չլինի հարգանք, ապա Իրանը կհրաժարվի բանակցություններից. «Իրանի ժողովուրդը երբեք տուրք չի տա սպառնալիքներին ու ճնշմանը: Դժբախտաբար, մենք նախկին բանակցությունների ժամանակ բախվել ենք ԱՄՆ-ի այդ վերաբերմունքին:

ԱՄՆ-ն ու «Վեցյակը» հասկացել են, որ քաղաքական ճնշումներն ու ԶԼՄ-ների քարոզչությունը չեն կարող Իրանին ստիպել՝ փոխելու համար միջուկային բանակցություններում քաղաքականությունն ու մեթոդները»:

Արաղչին այդ կերպ է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում երկարաձգել միջուկային բանակցությունները վերջնաժամկետը՝ մինչև մարտի 31-ը, և արդեն իսկ պատրաստ է հրաժարվել բանակցություններից:

Ջեն Քերին երեկ Ժնևում բանակցել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն ընթացիկ շաբաթվա ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս