ՀՀ քննչական կոմիտեն իր հաղորդագրության մեջ գրել էր. «Նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Ավետիսյանը, ականատես լինելով իր ենթակա անձնակազմի կուրսանտներ Հայկազ Բարսեղյանի և Ա. Մարտիրոսյանի վիճաբանությանը, փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումներին, միջոցներ չի ձեռնարկել` վիճաբանությունը կանխելու ուղղությամբ, չի պարզել դրդապատճառները և չի զեկուցել ըստ ենթակայության, որով էական վնաս է հասցրել զինվորական ծառայության շահերին»:
«Սիթքոմից արդեն հոգնել էի, ցանկանում էի երկարատև սերալում խաղալ, որովհետև դա ավելի շատ եմ սիրում: Այս կերպարս Էդիտայի հակապատկերն է: Եթե նա գլամուր և դատարկ կին էր, այս մեկը խելացի է ու ծանրակշիռ»
Համարվում է, որ նորմայում մարդը պետք է օրական քնի միջինում 8 ժամ: Մարդիկ, սակայն, տարբեր են, և նրանց մի մասը քնում է ավելի շատ, քան նախատեսված է, իսկ մյուս մասը՝ ավելի քիչ: Անշուշտ, դա կախված է հոգնածության աստիճանից, ընդունած սննդից, առողջական վիճակից, և այլն: Պարզվում է՝ քնի տևողությունը կախված է նաև գեներից:
Բացահայտվեց Տաշիրում 1 տարի առաջ կատարված սպանությունը:
Ներկայացվել են Տրանսպորտի և կապի նախարարության գործունեության հաշվետվությունները
Գյումրիում տեղակայված ռուսական սահմանապահ ջոկատի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման հետ կապված ռուսական կայքերից մեկում տարաբնույթ տեղեկատվություն է տարածվել:
«Հերոսուհիս ուժեղ, դրական կերպար է, ում հետ տեղի են ունենում անսպասելի իրադարձություններ: Ճակատագիրը նրան տհաճ բազում անակնկալներ է մատուցում, սակայն, ի վերջո, նա կարողանում է հաղթահարել բոլոր դժվարությունները»:
Ընթացիկ տարում Արցախում 11 մշակութային և 9 երիտասարդական միջոցառումներ իրագործելու համար պետբյուջեի միջոցներից կհատկացվի մոտ 138 մլն դրամ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ փետրվարի 24-ին, տեղի է ունեցել 1 միլիոն 900 հազար դոլարի առքուվաճառք։ Դոլարի միջին փոխարժեքը կազմել է 479.63 479.54 դրամ։
Հաճախ քաղցկեղի առաջացման պատճառ է համարվում ժառանգականությունը, վատ սնվելը և նստակյաց կյանքը նույնպես մեծ դերակատարում ունեն: Ապացուցված է, որ ճիշտ մթերքների օգտագործումը և հատուկ վարժություններն օգնում են մի քանի անգամ կրճատել քաղցկեղի բջիջների առաջացման պատճառները:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի ավագ քննիչ Հովիկ Խաչատրյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է՝ երեկ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից փրկարարների կողմից դուրս բերված մահացած երիտասարդի ինքնությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է հանրապետական գործադիր մարմինների՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը:
Հապալասը շատ օգտակար հատապտուղ է, որն ունի յուրահատուկ հատկանիշներ: Հապալասը կանոնավոր օգտագործելու դեպքում կարող է իջեցնել արյան ճնշումը և վերականգնել առողջությունը: Բանն այն է, որ այս հատապտուղը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և ֆլավոնոիդներ:
Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 24-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ուժը կորցրած է ճանաչել «ՖԵԼԻՔՍ-ՍԱՐԳ» ՍՊԸ-ի (լիցենզիա թիվ 810) փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի լիցենզիան և
«Աղասի Այվազյանն ինձ չի պատկանում արդեն, ես ուղղակի որպես քամի փչում եմ նավի առագաստը, որ առաջ գնա: Ես դեռ որքան կարողանում՝ անում եմ իմ 77 տարեկան հասակում, կհասցնե՞մ՝ կանենք, չե՞մ հասցնի՝ ո՞վ գիտի՝ ի՞նչ կլինի: Ինչ էլ որ լինի, Աղասի Այվազյանի անունը պատկանում է ժողովրդին, հիմա չեն կարդա, որոշ ժամանակ հետո կկարդան: Մենք ինչպես ենք կարդում Հոմերոս…»:
Ինչպես էին աղջիկները գողություն կատարում հագուստի խանութներից:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը դատապարտում է Միացյալ Նահանգների պետքարտուղարության կոչերը՝ ուղղված Արցախի իշխանություններին՝ ադրբեջանցի հանցագործ դիվերսանտներին Բաքվին հանձնելու հետ կապված: ՍԴՀԿ-ն կարծում է, որ մենք հերթական անգամ գործ ունենք երկակի ստանդարտների քաղաքականության հետ:
Հայտարարությանս անհրաժեշտությունը, թերևս, չէր լինի, եթե 2 օր շարունակ իբրև կառավարման ճգնաժամի ցայտուն օրինակ անհեթեթորեն և բացարձակ անհիմն չշահարկվեր, այսպես կոչված, «աննախադեպ իրադարձությունը», այն է՝ առաջին անգամ 1991 թվականից ի վեր մենք ունենք միջազգային փաստաթուղթ, որտեղ Ղարաբաղը ամրագրվում է իբրև Ադրբեջանի տարածք: Խոսքն, իհարկե ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված զեկույցի նախագծի վերնագրի մասին է: Ոմանց կարծիքով, պոպուլիստական այս արտահայտությունները հրամցնելը ժողովրդին իբրև բացարձակ ճշմարտություն երևի թե կավելացնի վարկանիշը և կշիռ կհաղորդի այն անկշիռ մեղադրանքներին, որ երկու օր է հնչում են:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Կենտրոնական բանկի նախագահի փետրվարի 18-ի որոշումով գրանցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Ավան-Առինջ մասնաճյուղը:
«Մինչ ձյան տեղալը, օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ծառերի վաղաժամկետ վեգետացիայի նախանշաններ կային, ինչը ջերմաստիճանի կտրուկ նվազման դեպքում ծաղիկների ցրտահարման, և հետևաբար բերքի կորուստի պատճառ կարող էր հանդիսանալ»:
Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ իշխանությունները փետրվարի 12-ից հետո իրենց դուրս դրեցին օրենքի և Սահմանադրության դաշտից. «Դա կարող էր հանգեցնել շատ ծանր հետևանքների, եթե նույնը կատարեր նաև ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարությամբ: Դա հանգեցրեց մի վիճակի, որտեղ բախումը, ըստ էության, անխուսափելի էր դառնում: Եվ շատ ճիշտ է, որ «Բարգավաճ Հայաստանը» որոշակի նահանջ կատարեց, ես գնահատում եմ, որ դրանք իրավիճակից բխող գործողություններ են, մնացած գործընթացները, որոնք կարող են հետագայում զարգանալ, պետք է սպասենք, հետո կարող ենք եզրակացություններ անել»:
Վիճաբանություն և դանակահարություն Այգեշատում. հայտարարվել է հետախուզում:
Ադրբեջանական ծախսատար քարոզչամեքենան աշխարհի տարբեր կողմերում շարունակում է կեղծարարության իր շքերթը, որն այս օրերին նվիրվում է այսպես կոչված Խոջալուի, իսկ իրականում Աղդամի իրադարձություններին: Ինչ էր տեղի ունեցել: 1992 թ. փետրվարի 26-ին, տեղի ունեցան Ադրբեջանի կողմից որպես «Խոջալուի կոտորած» ներկայացվող Աղդամի իրադարձությունները, որոնց ժամանակ ադրբեջանական զինված կազմավորումները Խոջալու բնակավայրի մի խումբ բնակիչների սառնասրտորեն գնդակահարեցին իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Փետրվարի 25-28-ին, մարտի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Դա տեղի է ունեցել Սիրիայում գտնվող Սուլեյման Շահի դամբարանի տարածքում իրականացված ռազմական գործողության լուսաբանման ֆոնին:
Քաղաքացի Հովհաննես Չ.-ն ՀՀ ոստիկանություն դիմում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունից ստացել է կատարողական վարույթ հարուցելու և իր գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշում:
«Մենք պայմանավորվածություն ունեինք, որ եթե Սերժ Սարգսյանի հետ հանդիպում պետք է լինի, որտեղ պետք է քննարկվեն այս գործընթացները, քաղաքական գործընթացները, որոնք ծավալվում են երեք քաղաքական ուժերի ղեկավարությամբ, անպայման այդ հանդիպմանը պետք է մասնակցեն երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները»,- ասում է նա։
Մեզ մոտ գործում են միայն ջունգլիների օրենքները:
Մարտի 1-ից Երևանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների հաջորդականությունը փոխվելու է: