ԱՄՆ-ը պատրաստ է Մերձավոր Արևելք ուղարկել մի քանի հարյուր հրահանգիչի` սիրիական ընդդիմության ուժերին նախապատրաստելու համար:
Ռուս հայտնի հաղորդավարը հայերենով ներողություն է խնդրել հայ ժողովրդից:
Հոջեսը մանրամասնել է, որ այդ գործողությունների մասշտաբը համատեղելի կլինի Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի հետ:
Բջջային հեռախոսի օպերատորից պահանջվել են Ավետիսյանների ընտանիքի անդամների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները՝ նկատի ունենալով, որ քրեական գործով կան հիմքեր ենթադրելու, որ սպանություններն իրականացրած անձը կարող էր հափշտակած եւ օգտագործած լինել նաեւ տուժողների հեռախոսները։
Դրանից հետո համապատասխան գերատեսչությունները, ավիացիոն ծառայությունները սկսել են աշխատել այդ հարցերի շուրջ:
Բրիտանական ոստիկանությունը բերվել է բարձր մակարդակի պատրաստության վիճակի:
Էրդողանն ընդգծել է, որ գերազանցապես մուսուլմանաբնակ Թուրքիայում ապօրինի է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գազը վերածել է իր ամենաարդյունավետ արտաքին քաղաքական զենքի:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանության և մեկ անդամի սպանության փորձի գործով կատարվում են քննչական գործողություններ՝ հանցագործության բոլոր հանգամանքների բազմակողմանի բացահայտման ուղղությամբ:
Օբաման ու Քեմերոնը քննարկել են նաև բարեփոխումների իրագործման հարցում Ուկրաինայի իշխանություններին աջակցելը:
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Արտակ Շաքարյանն ասաց, որ Էրդողանի հայտարարությունն ամենևին էլ անակնկալ չէր, քանի որ այդ ծրագրերի մասին խոսվում էր արդեն 2 տարի: Ըստ նրա` այս ամեն արվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները ստվերելու և միջազգային մամուլի ուշադրությունը ոչ թե մեկ, այլ երկու իրադարձությունների վրա բևեռելու, այսինքն` Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներից ուշադրությունը շեղելու նպատակով: Ըստ թուրքագետի` կա մեկ այլ նպատակ ևս:
168.am-ի տեղեկություններով, նախապես ծրագրված հանդիպումների ցանկի համաձայն, ակումբի հերթական հյուրը կլինի Կարեն Շահնազարովը:
Բանն այն է, որ երկաթուղին պետք է անցներ լեռնաշղաներով և խոր ձորերով։ Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է փորել 17 թունել՝ յուրաքանչյուրը 800 մետր երկարությամբ, և 20 էստակադա։
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Հայաստանի` 2014 թվականի լավագույն հիմնական դպրոցների ցանկը։
Ըստ Սկակովի՝ կան շատերը, որոնք այս հարցում հետաքրքրված են ու այս միջադեպը կօգտագործեն հենց այդ նպատակներով և սեպ կխրեն հայ-ռուսական հարաբերություններում
Սպանվածների թաղման արարողությունից հետո բազմաթիվ ցուցարարներ էին հավաքվել դատախազության շենքի դիմաց: Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, դուրս գալով հավաքվածների մոտ, խոստացավ, որ կդիմի Ռուսաստանի իր գործընկերոջը Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու առաջարկությամբ: Մարդիկ չէին հեռանում, նրանք կասկածում էին, որ ռուսաստանցի զինվորականը դեռ 102-րդ ռազմաբազայում է:
Գյումրիում դաժանաբար սպանված ընտանիքի միակ փրկված անդամի՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի համար ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը պատրաստ է անել այն ամենը, ինչ արել է իր երեք զավակների համար:
Այծյամ որսացողներին հայտնաբերեցին:
«Երբ մենք գնացինք, նրան երկու հրաման տրվեց` կանգնել և դեմքով դառնալ դեպի դուռը: Մենք անցքից նայել ենք, ու այդ պահին ուրիշ ինչ-որ բանի մասին էլ չես մտածում, ընդամենը ուզել ենք հավաստիանալ, որ դա նույն անասունն է, որի նկարը շրջանառվում է համացանցով: Սովորական թշվառ զինվորի կեցվածք եմ նկատել: Ես ստացել եմ տպավորություն, որ նա լուռ, հրամաններին ենթարկվելով, կանգնած էր դեպի դուռը»:
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող Տատա Սթիլ 2015 սուպերմրցաշարում ավարտվել է 5 տուրը:
հիվանդություններ է առաջացնում:
Այն հանդիսանում է ոչստերոիդային դեղամիջոց, որը օգտագործվում է որպես ցավազրկող արթրիտի, պադագրայի, գլխացավերի և գրիպի դեպքում:
«Ամեն ինչ ստացվեց՝ ինչպես պլանավորված էր։ Կատարել ենք գլխուղեղի փորոքների դրենավորում: Հիվանդների մոտ տրավմայից հետո լինում է ուղեղի հեղուկի շրջանառության խանգարում, քանի որ գանգի մեջ հավաքվում է ավելորդ հեղուկ, որը մենք կոչում ենք ողնուղեղային հեղուկ, որն էլ մեծացնում է ներգանգային ճնշումը՝ բերելով ուղեղի արյան շրջանառության խանգարման, եւ կարող է լինել ուղեղի վնասման պատճառ՝ հանգեցնելով մահվան կամ հաշմանդամության։ Դրանից խուսափելու համար մենք, չնայած երեխայի ծանր վիճակին, արեցինք այդ վիրահատությունը»:
Փաստաբանի խոսքով՝ գործին մասնակցող անձանց ցուցմունքներից և այլ ապացույցներից հստակ երևում է, որ ամբաստանյալների նպատակը եղել է միայն խաղաղ հանրահավաք անցկացնելը: «Ի դեպ, խաղաղ հանրահավաք անցկացնելու մասին Շանթ Հարությունյանը նախօրոք դեռևս 2013 թ. հոկտեմբերի 30-ին մեկ այլ ցույցի ժամանակ հայտարարել է, որ նոյեմբերի 5-ին լինելու է խաղաղ հանրահավաք: Անտրամաբանական է, որ ցույցի խաղաղ մասնակիցները նախապես ոստիկաններին հայտնեին, որ լինելու է հանրահավաք, և նախապես ուղղակի դիտավորությամբ կազմակերպեին խուլիգանություն»,- ասաց նա:
Ես կարծում եմ, որ այդպես է, ուղղակի մի բան էլ չպետք է մոռանալ, որ մեր իրավապահ մարմինները համագործակցում են: Կարծում եմ՝ ՌԴ-ն էլ ամենաարդարացի պատիժը տալու է, դա քաղաքական գործիչ չի, չգիտեմ ինչ չի, ընդամենը մի հատ 18 տարեկան հանցագործ, սրիկա է, էլի: Ու այս մեր հարաբերությունների մեջ, չեմ կարծում, որ Ռուսաստանը կարող է այդ հանցագործի համար որոշակի խախտումներ անի:
ՀՀ տարածքում գործող հետևյալ գրավատներում օրենսդրության համապատասխանության ստուգումներ կիրականացվեն։
Հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարազատները հանդես են եկել հայտարարությամբ: Նրանք բոլորին հանգստության կոչ են արել և նշել, որ իրենց վիշտը պետք չէ քաղաքականացնել:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքի բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերին և նախկին հանրակացարանների սենյակներում փաստացի բնակվող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու նպատակով` շարունակվում են կառուցման աշխատանքները
Գյումրիում կատարված ոճրագործության առաջին իսկ պահից Հայաստանի իշխանության գործողությունները բացարձակ անհամարժեք են տեղի ունեցածին, ինչի հետեւանքով սրվել է իրավիճակը` հանգեցնելով ժողովրդի եւ ոստիկանության միջեւ բախումների։
Ըստ նրա՝ դա բնական է, որովհետև առկա խնդիրները ոչ միայն տնտեսական են, այլև իրենց հիմքում ունեն քաղաքական կնճիռներ, որոնց լուծումներն էապես կբերեն տնտեսական իրավիճակի փոփոխությանը