ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Կատարվող բացահայտ ապօրինությունը որևէ կերպ կոծկելու նպատակով ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել կեղծ և անհեթեթ հիմնավորում, ըստ որի իբրև թե կասկածներ են եղել, որ հավաքի մասնակիցները կրում են զենք և զինամթերք:
Հանձնաժողովը կկատարի «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում արձանագրված հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի համաճարակային իրավիճակի ուսումնասիրություն։ Միաժամանակ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչությունը հարուցել է վարչական վարույթ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Թուրքական հոսքի» նախագծի մասին հայտարարեց 2014 թվականի դեկտեմբերի 1-ին:
Երեկ Գյումրիում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների արդյունքում վնասվածքներ ստացած ոստիկաններից մեկն արդեն դուրս է գրվել Գյումրու բժշկական կենտրոնից, իսկ մյուսի վիճակը բավարար է:
Մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթերցած մեղադրական ճառով դատարանից պահանջեց Վարդան Պետրոսյանին 6.5 տարվա ազատազրկման դատապարտել և 3 տարով զրկել վարորդական իրավունքից:
Այդ մասին նշված է Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությունում:
Վարդան Վարդանյանն էլ ասաց. «Պառլամենտը իրա քֆուր անողներն ունի, մենք էլ մեր քֆուր անողներն ունենք»: Շանթ Հարությույանն էլ արձագանքեց. «Պառլամենտում երկուսն են, երկու հոգի էլ այստեղ ունենք: Այնտեղ Սեյրանն ու Շմայսն են, ստեղ էլ՝ ես ու Վարդանն ենք: Ամեն տեղ իրա երկու քֆուր անողներն ունի»: Նրան շարունակեց Վարդան Վարդանյանը՝ կատակելով, որ դրանցից մեկը պարտադիր պետք է զինվորական լինի:
2015թ. հունվարի 15-ից Լիտվայի Հանրապետության դեսպանությունը Երևանում սկսել է համագործակցել Մուտքի արտոնագրերի տրամադրման նորաբաց կենտրոնի հետ:
Դա հնարավոր է դարձել նավթի համաշխարհային շուկաներում գրանցված կտրուկ գնանկման շնորհիվ:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով հունվարի 19-ից 27-ը ՀՀ տարբեր քաղաքներում շահագրգիռ հարկ վճարողների համար կազմակերպվելու է «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրական և վարչարարական նորամուծությունները» խորագրով տեղեկատվական հանդիպումների շարք: Հանդիպումները նպատակ ունեն բարձրացնելու հարկ վճարողների իրազեկվածությունը 2015-ից ուժի մեջ մտած հարկային և հարակից օրենսդրության փոփոխությունների և վարչարարության նորությունների վերաբերյալ:
Ձեզ են դիմում «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ 2200 աշխատողներ, ովքեր այս պահին կանգնած են անելանելի իրավիճակի առջև, որի կարգավորման համար անհրաժեշտություն է առաջացել դիմել Ձեզ և ակնկալել Ձեր հստակ դիրքորոշումն ու աջակցությունը:
Երեկ՝ մինչև ուշ գիշեր, ես և իմ ներկայացուցիչներն այցերի, արագ արձագանքումների և այլ եղանակներով դիտարկել ենք Գյումրիում և Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքը, ինչպես նաև ոստիկանության բաժիններում իրավիճակը: Այսօր ես հարուցել եմ համապատասխան վարույթներ, որոնց արդյունքում կուսումնասիրվեն պատասխանատու պետական բոլոր մարմինների գործողությունները, և դրանց կտրվեն իրավական գնահատականներ: Մինչ այդ ներկայացնում եմ իմ նախնական գնահատականները, դիտարկումներն ու առաջարկությունները.
Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարությունը:
Կոչ են անում ՀՀ դատախազության ղեկավարությանը, այդ թվում՝ Գլխավոր դատախազին` իրարամերժ և հակասական հայտարարություններով չսրել իրավիճակը, անորոշ և իրավիճակին չհամապատասխանող պահվածքով չշիկացնել առանց այն էլ գերզգայուն վիճակը, գործել օրենքով սահմանված ինքնուրույնության սահմաններում՝ ի շահ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ վաղ առավոտյան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կայացած խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել անցկացնել ընդլայնված խորհրդակցություն:
Դատական նիստի ընթացքում դատավորը գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի ներկայացրած քաղաքացիական հայցը վարույթ է ընդունել:
Գոնտարևան իր հերթին հայտարարել է, որ չի աշխատում Գերագույն ռադայում, ինչի համար էլ սովոր չէ նման կրկեսի:
Իրանի մայրաքաղաք Թեհրանում կենտրոնացած 33-րդ հրետանային ստորաբաժանումը տեղափոխվել է Իրաքի սահման:
Գյումրիում ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրականացվել են դատավարական մի շարք գործողություններ: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ քննության առանձնահատկություններից ելնելով՝ դրանց մասին այս պահին այլ տեղեկություններ չեն կարող տրամադրել:
Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Սթիվ Ուորենը:
«Հոյակապ է, նրանք պետք է խոսեն առարկայական: Երբ Թուրքիան 3 անգամ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ասաց, որ ինքը միջամտելու է պատերազմին, 3 անգամ նրան շատ կոշտ ձևով արձագանքեց Ռուսաստանը: Եթե մենք վաղը կարող ենք մեզ բերել այն վիճակին, որ կարողանանք ինքնուրույն ապահովել մեր անվտանգությունը, ապա խնդիր չկա, բայց մարդիկ պետք է գործեն պատասխանատու: Հակառակ դեպքում՝ կասկած է առաջանում, որ կա՛մ նրանք չեն հասկանում, կա՛մ ավելի վատ բան…»:
Moody’s-ը վարկանիշի նվազեցումը գործակալությունը պայմանավորել է Հայաստանի վրա Ռուսաստանի տնտեսության բացասական ազդեցությամբ:
Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցությունների հաջորդ փուլն անցկացվելու է հունվարի 18-ին:
ՀՀ տարածքում հանցանք կատարած և ՀՀ տարածքում հայտնաբերված անձը գտնվում է ՀՀ իրավազորության ներքո՝ անկախ նրանից, թե որ երկրի իրավապահ մարմինների կողմից է նա հայտնաբերվել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց փաատաբան Երեմ Սարգսյանը։
Այս մասին հայտարարել է «Լուկօյլի» ղեկավար Վագիթ Ալեքպերովը:
Աջակցության նոր փաթեթը՝ շուրջ 77.5 մլն եվրո (44 մլրդ դրամ), նպատակաուղղված է օժանդակելու Հայաստանի զարգացմանը և բարեփոխումներին:
Բոլոր հարազատների անունից ուզում եմ ասել, որ մեր հարազատներից ոչ մեկը երեկ միջադեպին չի մասնակցել եւ չի մասնակցել նաեւ կազմակերպչական աշխատանքներին: Մենք սգացել ենք մեր կորուստն ու ցավը: Մեր պահանջն է միայն արդարությունը, պահանջում ենք, որ այդ մարդուն օրենքի ամբողջ խստությամբ պատժի ենթարկեն մեր հանրապետությունում եւ պարզել, թե ինչի համար է տեղի ունեցել ոճիրը եւ ինչ պատճառով: Ցանկանում ենք, որ չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ավետիսյանների հետ:
Մի կողմից՝ կատարվածը սարսափելի բան էր, և բնական էր այդպիսի խորը համընդհանուր արձագանքը, բայց ուրիշ հարց է, որ դրան զուգահեռ՝ սկսում են գործել ուժեր, խմբեր՝ թե՛ դրսի, թե՛ ներսի, որոնք ինչ-ինչ տրամաբանություններ են տեսնում իրենց գործի համար, այսինքն՝ շահարկումը միանգամից սկսվում է: Այդ տեսակետից՝ մենք պետք է բացարձակ զգոն լինենք:
Համապատասխան բովանդակությամբ նամակն ուղարկվել է ԵՄ-ի երկրների ներքին գործերի նախարարներին: