Բաժիններ՝

Պարզվել է Պերմյակովի՝ Ավետիսյանների տուն մուտք գործելու եղանակը. «Փաստինֆո»

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանության և մեկ անդամի սպանության փորձի գործով կատարվում են քննչական գործողություններ՝   հանցագործության բոլոր հանգամանքների բազմակողմանի բացահայտման ուղղությամբ:

Մասնավորապես, այս պահին շարունակվում  է դեպքի վայրի տեղազննությունը:  Քննիչների հետ միասին դեպքի վայրում են նաև փորձագետները: Այս մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Նախաքննության շրջանակում նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝  մասնավորապես, փորձանմուշներ են վերցվել  ինչպես զոհերի, այնպես սպանությունների ու սպանության փորձի համար որպես մեղադրյալ ներգրավված անձի հագուստներից և ներկայացվել փորձաքննության: Նշանակվել են զոհերի դիակների, ինչպես նաև վիրավոր երեխայի դատաբժշկական փորձաքննություն: Նշանակվել է նաև դատահետքաբանական, դատաձգաբանական և  դատաքիմիական համալիր փորձաքննություն:

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ աշխատանքներ են տարվում զորամասից մինչև Ավետիսյանների տուն և այնտեղից մինչև սահմանամերձ Բայանդուր գյուղ ռուս զինծառայողի շարժը պարզելու  ուղղությամբ:

Արդեն իսկ քննչական խմբին հաջողվել է պարզել, թե ինչ եղանակով  է մուտք գործել ռուս զինծառայողը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս