Բաժիններ՝

Ռազմական ուսուցում ստացած սիրիացի ընդդիմադիրները պատերազմելուն պատրաստ կլինեն մինչև տարեվերջ. Պենտագոն

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը պատրաստ է Մերձավոր Արևելք ուղարկել մի քանի հարյուր հրահանգիչի` սիրիական ընդդիմության ուժերին նախապատրաստելու համար: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար, դերծովակալ Ջոն Կիրբին:

Նրա խոսքերով` այդ գործընթացում ներգրավված ամերիկացի զինվորականների թիվը կարող է հասնել անգամ 1000 և ավելի մարդու` հաշվի առնելով օժանդակ անձնակազմը: Կիրբին հայտարարել է, որ ամերիկացի ռազմական հրահանգիչների կողմից ռազմական ուսուցում ստացած սիրիական ընդդիմության ուժերը ռազմական գործողություններին պատրաստ կլինեն մինչև ընթացիկ տարեվերջ:

Կիրբին չի հայտնել, թե որտեղ է տեղի ունենալու սիրիացի ընդդիմադիրների ապագա նախապատրաստման գործընթացը: Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի գործընկերները դրա համար կհատկացնեն ոչ միայն նյութական բազա, այլև` իրենց սեփական հրահանգիչներին, որոնց թիվը նույնպես կարող է հասնել մի քանի հարյուրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս