Բաժիններ՝

Մի քանի տարի անց Ռուսաստանը կարող է պատերազմել երեք ճակատով. Եվրոպայում ամերիկյան զորքերի հրամանատար

RBC-ի փոխանցմամբ` Եվրոպայում ամերիկյան ուժերի հրամանատար Ֆրեդերիկ Բեն Հոջեսը հայտարարել է, որ մի քանի տարի անց Ռուսաստանը կարող է միաժամանակ մի քանի գործողություն իրականացնել իր հարևանների դեմ:

Հոջեսը մանրամասնել է, որ այդ գործողությունների մասշտաբը համատեղելի կլինի Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի հետ: Նա հայտարարել է, որ ներկայումս քիչ հավանական է իրադարձությունների նման զարգացումը, քանի որ Մոսկվան ամբողջովին զբաղված է Ուկրաինայում իրավիճակի անկայունացմամբ:

Գեներալը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ռուսական բանակում ձեռնարկած փոփոխությունները նրան հնարավորություն կտան ձեռնարկել այդօրինակ մասշտաբային գործողություններ, ինչն Արևմուտքին հնարավորություն չի տա միաժամանակ արձագանքել իրավիճակի սրմանը:

Հոջեսի կարծիքով` Ռուսաստանի զինված ուժերի մարտունակության կատարելագործումը կպահանջի 4-5 տարի ժամանակ: Գեներալը պնդում է, որ Ռուսաստանը կարող է չդիմելով լիակատար մոբիլիզացիայի, գործողություն իրականացնել Ուկրաինայի արևելքում, ճնշում գործադրել Մերձբալթիկայի, Վրաստանի վրա և անել այլ բաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս