Բաժիններ՝

Արոնյանը զիջել է Կառլսենին

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող Տատա Սթիլ 2015 սուպերմրցաշարում ավարտվել է 5 տուրը: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հանդիպել է աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Պարտիան ավարտվել է հօգուտ Կարլսենի:

Խաղացված 4 տուրերից հետո Արոնյանն ունի 1.5 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի ետնամասում: Առաջատարը Վասիլի Իվանչուկն է, որն ունի 4 միավոր:

B մրցաշարում հանդես եկող մեր հայրենակից Սամուել Սևյանը մրցել է Վալենտինա Գունինայի հետ և հաղթանակ տարել: Խաղացված 4 տուրերից հետո Սևյանն ունի 2.5 միավոր:

Վաղը կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Լյուկ Վան Վելի հետ, իսկ Սևյանի մրցակիցը կլինի չինացի գրոսմայստեր Վեյ Ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս